ՀՀ ԿԲ-ն պատրաստ է վարկային գիծ տրամադրել միաձուլվող բանկերին

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է վարկային գիծ տրամադրել միաձուլվող բանկերին, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Ամերիաբանկի և «Կասկադ բանկի» միաձուլման համատեքստում:

Ջավադյանն ասաց, որ ԿԲ-ն ողջունում է միաձուլման գործընթացը և հայտարարեց, որ աջակցություն կցուցաբերի բանկերի խոշորացման և միաձուլման դեպքում:

«Մենք սահմանել ենք այն առավելագույն չափերը, որոնց շրջանակներում կարող ենք աջակցություն ցուցաբերել: Դա կլինի ԿԲ-ի կողմից վարկային գիծ մինչև երեք տարի ժամկետով համախմբված կապիտալի մինչև 30 տոկոսի չափով», – շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ջավադյանը:

Միաժամանակ ԿԲ-ի ղեկավարը նշեց, որ դեռևս վարկավորման դիմում, այդ թվում նաև «Ամերիաբանկի» կողմից չի ստացվել:

Ամերիաբանկի սեփականատեր «Թի Դի Էյ Լիմիթեդ» կիպրոսյան ընկերությունը Կասկադ բանկի բաժնետերը դարձավ։ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ»-ի և «Կասկադ բանկի» ՓԲԸ-ի բաժնետեր «Կասկադ կապիտալ հոլդինգս» ընկերությունների միջև կնքված պայմանագիր կնքման մասին հայտարարվել է մարտին, որից հետո ընթացիկ տարվա ապրիլի 7-ին գործարքը հաստատվել էր ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Պատասխանելով այն հարցին, թե որքա՞ն է բանկերի օպտիմալ քանակը Հայաստանի բանկային համակարգում, Ջավադյանն ասել է, որ նման կանխատեսում ոչ ոք չի կարող անել:

«Այսօր Հայաստանում գործում է 21 բանկ, եթե ապագայում լինի նույնիսկ 15-17 բանկ, ապա մեր բանկային համակարգում ոչինչ չի փոխվի», – ասաց նա՝ պարզաբանելով, որ Հայաստանի բոլոր բանկերը շատ լավ վիճակում են:

«Մենք որևէ բանկում ոչ մի ֆիքսված խնդիր չունենք», – ընդգծեց նա:

2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում էր 22 բանկ և 382 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img