Հայաստանի պետբյուջեի կատարման որևէ ռիսկ գոյություն չունի. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի կատարման որևէ ռիսկ գոյություն չունի, ուրբաթ Ստեփանակերտում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունների համատեղ նիստի ընթացքում։

«Դատելով կատարողականությունից և կուտակած պահուստից՝ երաշխավորված է, որ 2010 թվականի բյուջեն մենք կկատարենք 100 տոկոսով, և որևէ ռիսկ դրա կատարման համար չկա»,- ասաց վարչապետը։

Ավելին, Սարգսյանի խոսքերով, Հայաստանի նախագահը բյուջեի գերակատարման խնդիր է դրել՝ հավելելով, որ առաջին երեք ամիսների ցուցանիշները վկայում են, որ կառավարությունն ի վիճակի է կատարել այդ խնդիրը։

«Նախագահի հանձնարարականը կատարվում է։ Մենք կգերակատարենք բյուջեի եկամտային մասը»,- ասաց կառավարության ղեկավարը։

Ըստ նրա՝ դա պետության կայունության և ցանկացած փորձության հաղթահարման լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում, որոնցով լի է ժամանակակից աշխարհը՝ նկատի առնելով այն, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ամբողջովին չի հաղթահարվել։

Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2010 թվականի հունվար-փետրվարին կազմել են 103,1 մլրդ դրամ՝ ավելանալով 21,8 տոկոսով կամ 18,5 մլրդ դրամով 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայաստանի պետբյուջեի ծախսերը 2010 թվականի հունվար-փետրվարին կազմել են 106,2 մլրդ դրամ՝ աճելով 7,4 տոկոսով կամ 7,3 մլրդ դրամով։

Հայաստանի կառավարություոնը 2009 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունել է 2010 թվականի պետբյուջեի նախագիծը։ Հայաստանի պետբյուջեի ընդհանուր եկամուտները 2010 թվականին կկազմեն 742 մլրդ դրամ, ծախսերը՝ 935,5 մլրդ դրամ, պակասորդը՝ 193,4 մլրդ դրամ։ ($1 – 397,84 դրամ):–-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img