ՀՀ ԿԲ-ի ընդհանուր կապիտալն աճել է 4 անգամ՝ հասնելով 30,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2009թ-ի ընթացքում ՀՀ ԿԲ-ի ընդհանուր կապիտալը աճել է գրեթե 4 անգամ և կազմել 30,4 մլրդ դրամ՝ 2008թ.-ի դեկտեմբերի 31-ի 7,7 միլիարդի դիմաց: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԲ 2009թ.-ի ֆինանսական վիճակի մասին հաշվետվության մեջ:

Հաղորդագրությանը համաձայն, ԿԲ-ի կանոնադիր կապիտալը նույնն է մնացել՝ 100 մլն դրամ, իսկ գլխավոր պահուստն ավելացել է 15,4%-ով կամ 1,5 մլրդ դրամով և կազմել 11,4 մլրդ դրամ:

Միաժամանակ վաճառքի համար մատչելի ակտիվների վերագնահատման պահուստը 2008թ.-ի վերջին 163,5 մլն դրամի պակասի դիմաց կազմել է 1,4 մլրդ դրամի պակաս:

Կապիտալի հաշվին կուտակված վնասների ծավալը նվազել է 25,5% և կազմել է 65,4 մլրդ դրամ: 2009թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ԿԲ-ի կապիտալի հաշվին լրացուցիչ կանոնադրական կապիտալը՝ ԿԲ-ի կապիտալում կառավարության ներդրումները, չեն փոխվել 2008թ-ի համեմատ՝ կազմելով 85,7 մլրդ դրամ:

Պետք է նշել, որ «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, Կենտրոնական բանկի հաշվեկշռում ֆինանuական տարվա արդյունքում առաջացած վնաuը պահուuտների հանրագումարը գերազանցելու դեպքում հաշվեկշռի հրապարակման պահից երեuուն oրվա ընթացքում Հայաuտանի Հանրապետության կառավարությունը` գերազանցող գումարի չափով, oրենքով uահմանված կարգով, որպես ներդրում Կենտրոնական բանկի կապիտալում, բանկին է տրամադրում անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակներ: Այդ մուրհակների Կենտրոնական մարումը կատարվում է Կենտրոնական բանկի պահանջի դեպքում՝ պետական բյուջեի հաշվին կամ սույն oրենքի 12 հոդվածի համաձայն: ($1-ը 396,55 դրամ է).  –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img