Քրեական գործ է հարուցվել Արդշինինվեստբանկի մասնաճյուղերից մեկի կառավարչի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում քրեական գործ է հարուցվել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկի կառավարչի նկատմամբ:

Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, Արդշինինվեստբանկում մշտապես իրականացվում են ներքին վերահսկողական միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս սեփական ուժերով բացահայտել աշխատանքային զանցանքները:

Պարբերաբար իրականացվող նմանատիպ միջոցառումներից մեկի արդյունքում հայտնաբերվել է Արդշինինվեստբանկի «Վարդենիս» մասնաճյուղի կառավարիչ Ա. Բաղդասարյանի կողմից կատարված աշխատանքային զանցանքները:

Այդ կապակցությամբ ձեռնարկված ծառայողական քննության արդյունքում պարզված հանգամանքների վերաբերյալ, բանկի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը, որի համաձայն քրեական գործ է հարուցվել Ա. Բաղդասարյանի նկատմամբ:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Բանկում ներդրված և մշտապես գործող խիստ ներքին վերահսկողական համակարգը նպատակ ունի ոչ միայն բարձրացնել աշխատակիցների աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվությունը, այլ նաև պահպանել և բարձրացնել հաճախորդների վստահությունը բանկի նկատմամբ»:

Արդշինինվեստբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում: Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img