ԿԲ-ն թույլատրել է ՊրոԿրեդիտ Բանկին մասնակցել COINSTAR MONEY TRANSFER համակարգին

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը թույլ է տվել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ին մասնակցություն ունենալ Coinstar Money Transfer արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նման որոշում է ընդունվել երեքշաբթի ՀՀ ԿԲ խորհրդի նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նույն նիստի ժամանակ նոր դասով (Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն) արտոնագիր է տրամադրվել «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ՓԲԸ-ին:

Ըստ տեղեկատվության՝ այս արտոնագիրը թույլ կտա ծածկել այն վնասները և կորուստները, որոնք պատճառվել են փոխադրման գործընթացի մեջ գտնվող գույքին (բեռներին)՝ անկախ փոխադրամիջոցի տեսակից:

Բացի այդ ԿԲ-ն որոշել է «Տրաստբանկ» ՓԲԸ լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած համարել:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img