Զարգացման եվրասիական բանկը մեկ տարվա ընթացքում իր ներկայացուցչությունը կբացի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկը մեկ տարվա ընթացքում իր ներկայացուցչությունը կբացի Հայաստանում: Այս մասին «Կապիտալ» թերթին տված հարցազրույում տեղեկացրել է Զարգացման եվրասիական բանկի նախագահ Իգոր Ֆինոգենովը:

Նրա խոսքերով՝ բանկի գործունեության փուլերից մեկը մասնակից-երկրում ներկա գտնվելու համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ ներկայացուցչության բացումն է:

«Հայաստանի և Բելառուսի հետ համապատասխան համաձայնագրերը նախատեսվում է ստորագրել ապրիլ-մայիսին, ինչից հետո ծրագրվում է բացել ներկայացուցչությունը», – ասել է Ֆինոգենովը:

Նա նշեց, որ Զարգացման եվրասիական բանկի ստեղծումը դիտարկվում է որպես շատ կարևոր ինտեգրացիոն նախագիծ հետխորհրդային տարածքի ֆինանսատնտեսական համակարգում:

«Մեր բանկը կոչված է դառնալ ֆինանսական համակարգերի համախմբման տարր, մասնակից-երկրների ինտեգրացիոն գործընթացների խորացման կատալիզատոր: Որքան ավելի շատ երկիր միանա բանկին, այնքան ավելի խոշոր կլինեն տնտեսական ինտեգրացիային վերաբերող նախագծերը», – ասել է Ֆինոգենովը:

Միաժամանակ նա նշել է, որ Զարգացման եվրասիական բանկը դասական ըմբռնման բանկ չէ, այն միջազգային կազմակերպություն է, որը գործում է բանկային սկզբունքների հիման վրա:

ՀՀ կառավարությունը 2010 թ.-ի մարտի 11-ին ընդունել է Հայաստանի տարածքում Զարգացման եվրասիական բանկի ներկայության պայմաններրի մասին համաձայնագրի կնքման առաջարկը:

2008 թ.-ին Հայաստանը ցանկություն է հայտնել մասնակցել Զարգացման եվրասիական բանկում, ինչի կապակցությամբ 2008 թ.-ի դեկտեմբերին Բանկի խորհուրդը որոշել է ընդունել Հայաստանին որպես բանկի անդամ, իսկ 2009 թ.-ի փետրվարի 3-ի որոշմամբ ՀՀ խորհրդարանը վավերացրել է այդ համաձայնագիրը:

Հայաստանը Զարգացման եվրասիական բանկին է ներկայացրել վարկային ութ ծրագրերից բաղկացած միասնական փաթեթ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 500 միլիոն դոլար: Դրանք խոշոր վարկային ծրագրեր են, ինչպես նաև միջին և մանր նախագծեր, ենթակառուցվածքային վարկային ծրագրեր, էներգետիկ և քիմիական բնագավառներին վերաբերող նախագծեր, ինչպես նաև այնպիսի ոլորտների նախագծեր, որոնցով շահագրգռված են նաև այլ երկրները:

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման աջակցելու նպատակով։ Բանկն ունի միջազգային կազմակերպության կարգավիճակ, և նրա գործունեությունը կանոնակարգվում է միջազգային իրավունքով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img