ԳՀՀ ծրագրի շրջանակներում հայկական բանկերը տրամադրել են 6,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման» գերմանահայկական հիմնադրամի շրջանակներում հայկական բանկերի կողմից ընդհանուր առմամբ 6,9 մլրդ դրամ է տրամադրվել, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման» գերմանահայկական հիմնադրամի շրջանակներում KfW զարգացման գերմանական բանկի և ՀՀ ԿԲ միջև երկուշաբթի վարկային պայմանագիր է կնքվել՝ 20 մլն եվրո գումարի չափով։

Ընդհանուր վարկային փաթեթում չգործող վարկերի մասը կազմում է 0,8%»,- երկուշաբթի վարկային պայմանագիր կնքելուց հետո ասաց Ջավադյանը։

Ծրագիրը մեկնարկել է 2005թ.-ին, երբ Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև համաձայնությունն էր ձեռք բերվել, որի համաձայն՝ տվյալ ծրագրի շրջանակներում 2006-2007թթ.-ին Հայաստանին տրամադրվել էր երկու տրանշ՝ 6-ական մլն եվրոյի չափով, ինչպես նաև 1,5 մլն եվրո ընդհանուր գումարի չափով վարկ՝ կոնսալթինգային ծախսերն իրականացնելու համար։

Ջավադյանը նշեց , որ «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման» ծրագրի գործընկերներն են ինը հայկական բանկեր և երկու վարկային կազմակերպություններ։ «Վարկերը տրամադրվում են միայն վերաֆինանսավորման տեսքով, բանկերը հաճախորդներին վարկեր են տրամադրում այն դեպքում, եթե վարկերի պայմանները համապատասխանում են ԿԲ ստանդարտներին, այդ վարկերը վերաֆինանսավորվում են»,- ասաց նա։

ԿԲ ղեկավարը պարզաբանել է նաև, որ բանկերի կողմից վարկերի տրամադրման նվազագույն ժամկետը կազմում է 10 տարի, միջոցները տրամադրվում են ազգային փոխարժեքով՝ շուկայական տոկոսադրույքներով, որոնք կազմում են 12-16%։

Ըստ նրա, ներկայում վարկերի մեծ մասը տրամադրվել է Հայաստանի շրջաններում, վարկերի առավելագույն չափսը կազմում է 12 մլն դրամ։ «Մենք բանակցություններ ենք վարում մեր գործընկերների հետ տրամադրված վարկի առավելագույն չափի բարձրացման վերաբերյալ»,- ասաց Ջավադյանը՝ավելացնելով, որ վարկերի ավելի քան 50%-ը Հայաստանի շրջաններում տրամադրելու քաղաքականությունը կշարունակվի։

Ինչպես նշեց KfW-ի փոխնախագահ, Եվրոպայի մասնավոր և ֆինանսական հատվածի զարգացման բաժնի ղեկավար Եվա Վիթը, տվյալ միջոցների տրամադրման նպատակն է հայկական բնակչության անապահով շերտին դրանց հասանելիության ապահովումը։

1995թ.-ից KfW գերմանական բանկն աջակցում է Հայաստանին՝ ծրագրերի իրականացման վերաբերյալ ֆինանսական համագործակցության շրջանակներում, իսկ նրա ներկայացուցչությունը հանրապետությունում գործում է 1998թ.-ի հոկտեմբերից։ Դրա գործունեության հիմնական ոլորտները Հայաստանում հանդիսանում է էներգետիկան, խմելու ջրի և կոյուղու սեկտորը, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի զարգացումն ու մասնավոր սեկտորը։

Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում 2009-2010թթ.-ին KfW գերմանական զարգացման բանկի կողմից Հայաստանին կտրամադրվի 110 մլն եվրո . ($1 – 394,11 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img