ՀՀ ԿԲ-ն 140 մլն դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 20-ին Հայաստանի Կենտրոնական բանկը 140 մլն դրամ ծավալով պետական (գանձապետական) միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել: Ինչպես ԿԲ մամուլի ծառայությունից հաղորդեցին «ԱՌԿԱ» գործակալությանը, տեղաբաշխվել են 36 ամիս մարման ժամկետով AMGN36093130 թողարկման պետական (գանձապետական) միջնաժամկետ պարտատոմսեր:

Հաղորդագրության համաձայն՝ ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 210 մլն դրամ,որից 60 մլն դրամը  ոչ մրցակցային հայտերով։ Աճուրդին ընդամենը 6 գործակալ է մասնակցել։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.8097 տոկոս է կազմել, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.0000 տոկոս է: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 մլրդ դրամ ($1 – 394,24 դրամ)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img