2010-2011 թթ.-ին «ՀայՌուսգազարդի» մուտքը IPO շուկա անհնար է

20.04.2010 16:42
2010-2011 թթ.-ին «ՀայՌուսգազարդի» մուտքը IPO շուկա անհնար է

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՀայՌուսգազարդ» ընկերության IPO շուկա մուտք գործելու մասին խոսելը վաղաժամ է, կարծում է ընկերության գլխավոր տնօրենի՝ ֆինանսների և տնտեսության գծով տեղակալ Վահագն Առաքելյանը։

«Ներկայումս IPO-ի մասին խոսելն անհնար է, քանի որ դրա անցկացումը ենթադրում է նաև շուկայի որոշակի վիճակ։ IPO իրականացնելը ոչ միայն մեր ցանկությունն է, շուկաները դեռ պատրաստ չեն դրան։ Կարծում եմ, որ 2010 և 2011թթ.-ին չի կարելի խոսել IPO-ի մասին»,- երեքշաբթի Եվրոպական գործնական կոնգրեսի օրենսդրության, բանկերի և ֆինանսների հանձնաժողովի նիստի ժամանակ լրագրողներին ասաց Առաքելյանը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին: «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: 2009թ. մայիսի վերջին առաջին IPO-ի շրջանակներում Հայաստանում ավարտվեց «Արցախ ՀԷԿ» ընկերության բաժնետոմսերի հանրային տեղաբաշխման գործընթացը:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև