ԱՄՀ-ն Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 1,8%-անոց աճ 2010թ.-ին և 3%-անոց աճ 2011թ.-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը 2010թ.-ի արդյունքում Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 1,8%, իսկ 2011թ.-ին՝ 3% աճ, այդ մասին ասվում է ԱՄՀ-ի հրապարակած տնտեսական զարգացման կանխատեսման մեջ (World economic outlook): Այդ թվում, ԱՄՀ կանխատեսման համաձայն, 2015թ.-ին Հայաստանի տնտեսության իրական աճը 4,5% կկազմի:

ԱՄՀ կանխատեսմամբ ,2010թ-ին Հայաստանում գնաճը 6,8% կկազմի, 2011թ.-ին՝ 5,2%, իսկ 2015թ.-ին՝ 4%:

Միաժամանակ ԱՄՀ-ում կարծում են, որ ըստ 2010թ.-ի տվյալների, Հայաստանի ընթացիկ վճարային բալանսի բացասական սալդոն կկազմի մինուս 13%, 2011թ.-ին՝ մինուս 12,6%, իսկ 2015թ.-ին այդ ցուցանիշը կբարելավվի մինչև մինուս 7,9%:

Համաձայն զեկույցի, ԱՊՀ երկրներում տնտեսական աճի տեմպերը միջին հաշվով կկազմեն շուրջ 4%, միաժամանակ աճի կատալիզատորների դեր կխաղան նավթի համաշխարհային գների բարձրացումն ու տարածաշրջանում ներդրումների հոսքերի կարգավորումը: Բացի այդ, ԱՄՀ-ի փորձագետները նշում են, որ 2010թ.-ին Ռուսաստանում արդյունաբերական արտադրության վերականգնումը լավ խթան կհանդիսանա ԱՊՀ երկրների զարգացման համար՝ աշխատուժի ստեղծման պահանջարկի, հումքի, առևտրի և հարևան երկրների ծառայությունների շնորհիվ:

ԱՄՀ-ի փորձագետները նաև բարձրացրել են համաշխահային տնտեսության աճի տեմպերի գնահատականը, և համաձայն թարմացված տվյալների, 2010թ.-ին այդ ցուցանիշը 4,2% կկազմի:

Կազմակերպությունը կարծում է, որ ԱՄՆ-ի՝ աշխարհի խոշորագույն տնտեսության ՀՆԱ-ն, ընթացիկ տարվա արդյունքներով, կաճի 3,1%-ով, Ճապոնիայինը՝ 1,9%-ով, իսկ Եվրոպայի խոշորագույն տնտեսության՝ Գերմանիայինը՝ 1,2%-ով:

Ավելի վաղ ԱՄՀ-ն կանխատեսել էր Հայաստանի տնտեսության 1,8%-անոց աճ 2010թ.-ին, և գնաճ՝ 6,2%-ի մակարդակում: Հիմնադրամը կանխատեսում է արժույթի փոխարժեքի տատանում և տարեվերջին Հայաստանի ընդհանուր պետական պարտքի մինչև 50% ավելացում:

Պետբյուջեի համաձայն, 2010թ.-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը ծրագրվում է 1,2%-ի չափով, իսկ գնաճը՝ 4% (±1,5%) մակարդակում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img