344 խոշոր ընկերությունների հարկային վճարումները 15 մլրդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2010թ.-ի փետրվարին, 2009թ.-ի փետրվարի համեմատ, 344 խոշոր հարկատուների կողմից ՀՀ պետբուջե վճարված հարկերի և մյուս պարտադիր վճարումների ցուցանիշն աճել է 3,8 մլրդ դրամով և կազմել է 15 մլրդ դրամ, որը հարկային եկամուտների 50,8% է կազմում։

Այդ մասին ասվում է «2010թ, փետրվարին խոշոր հարկատուների մոնիտորինգի ցուցանիշների ամփոփ վերլուծությունում», որը տեղադրված է Հայաստանի կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում։

Հարկ է նշել, որ միայն 11 կազմակերպություններ («ՀայՌուսգազարդ», «ԱԷՍԱ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Օրանժ Արմենիա», «Հայբիզնեսբանկ», «Ամերիաբանկ», «ՎՏԲ Բանկ (Հայաստան)», «Երևանի Ջերմաէլեկտրակայան», «Գեո Պրո Մայնինգ Գոլդ», «Ի Էմ Էյջ Կոնտրակշն», «Արմենիա – միջազգային օդանավակայաններ») նշված ժամանակահատվածում, անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ, բյուջե են կատարել 2,2 մլրդ դրամով ավելի հարկային վճարումներ:

Պետեկամուտների կոմիտեի համաձայն՝ ընթացիկ տարվա փետրվարին հարկային մարմինները 55 ստուգումներ են իրականացրել։ Դրա արդյունքում պետբյուջե է վճարվել լրացուցիչ 226 մլն դրամ գումար: ($1 – 393,22)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img