ՎՏԲ-Հայաստան բանկը դրամական պարգևներ է հանձնել Հայջրմուղկոյուղու բարեխիղճ բաժանորդներին

23.04.2010 13:59
ՎՏԲ-Հայաստան բանկը դրամական պարգևներ է հանձնել Հայջրմուղկոյուղու բարեխիղճ բաժանորդներին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արդեն ավանդական դարձած ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը դրամական պարգևներ է հանձնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պարտաճանաչ բաժանորդներին: Այս մասին ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

2008թ.-ից սկսած «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև անց է կացնում նախադեպը չունեցող ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը և ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների հավաքագրման ասպարեզում:

Ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ, և յուրաքանչյուր խաղարկության ընթացքում որոշվում են 4 մրցանակակիրներ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ Երևանը): Վիճակահանության 4 մրցանակակիրներից յուրաքանչյուրը ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից ստանում է 300 հազարական դրամ և VISA վճարային քարտ, ինչպես նաև հիշարժան վկայագիր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, պարգևատրման արարողության ավանդույթի համաձայն մասնակցել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տեխնիկական տնօրեն, գլխավոր տնօրենի ժամանակով պաշտոնակատար Կամո Աղաբաբյանն և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, ովքեր ջերմորեն ողջունել ու շնորհավորել են մրցանակակիրներին և նշել, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխղճորեն կատարումը նպաստել է Հայաստանի մարզերում ջրի համար գանձվող վճարների հավաքագրման նշանակալի աճին:

«Բանկի համար մեծ պատիվ է մասնակցել նմանատիպ ակցիային, առավել ևս, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը նպաստում է երկրում կոմունալ վճարումների հավաքագրման գործընթացի որակի բարձրացմանը: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը և անձամբ նրա ղեկավարին նման համագործակցության հնարավորության համար, որը տալիս է համատեղ արդյունք ինչպես մեր ընկերություններին, այնպես էլ ամեն օր ջրից օգտվող սովորական մարդկանց, ներառյալ մասնագետներին, որոնք պատասխանատու են ջուրը վերջնական սպառողին հասցնելու համար», - հայտարարել է Օվսյաննիկովը:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տեխնիկական տնօրեն, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Աղաբաբյանն ի իր խորին երախտագիտությունն է հայտնել ՎՏԲ-Հայաստան բանկին և նրա ղեկավար Վալերի Օվսյաննիկովին՝ կոչ անելով երկրի բնակչությանը ջրի օգտագործման դիմաց վճարումները կատարել ժամանակին և բանկերի միջոցով, քանզի դա առավել հարմար է, արագ և հուսալի:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 125,6 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 99,8 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 25,8 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 13,9 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 74,7 միլիարդ դրամ, բանկի հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 60,1 միլիարդ դրամ, իսկ 2010 թ.-ի հունվար-մարտին հարկումից հետո մնացած մաքուր եկամուտը կազմել է 669,6 միլիոն դրամ: Առաջին եռամսյակի վերջի տվյալներով, բանկն ունի 68 մասնաճյուղ: (1 դոլարը 392,09 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև