ՀՀ ԿԲ-ն տեղաբաշխել է 420,3 մլն դրամի պարտատոմսեր

26.04.2010 15:12
ՀՀ ԿԲ-ն տեղաբաշխել է 420,3 մլն դրամի պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկն ապրիլի 26-ին տեղաբաշխել է 420,3 միլիոն դրամ ծավալով պետական կարճաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր, տեղաբաշխվել են AMGT13267107 սերիայի 13 շաբաթյա պարտատոմսեր: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Աճուրդին մասնակցել է 4 գործակալ: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 625,3 միլիոն դրամ, որոնցից 70,3 միլիոն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով:

Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11,5237տոկոս՝ 12,5000 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 500 միլիոն դրամ: (1 դոլարը – 390,33 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև