ԶԵԱԲ-ը Հայբիզնեսբանկին 20 մլն դոլարի վարկ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն համաձայնագիր են ստորագրել՝ Հայբիզնեսբանկին 20 միլիոն դոլարի վարկ տրամադրելու մասին, Հայաստանում ԶԵԱԲ-ի ներկայացուցչության բացման ժամանակ տեղեկացրեց բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը:

«Այս վարկը կուղղվի հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև առևտրային ֆինանսավորման նախագծերի իրագործմանը», – ասաց ԶԵԱԲ-ի վարչության նախագահը:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն (մինչև 2006 թ.-ի օգոստոսը՝ «Հայինվեստբանկ») գրանցվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին: 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 115,8 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 99 միլիարդ դրամ, սեփական կապիտալը՝ 16,7 մլրդ դրամ:  Կանոնադրական կապիտալը տվյալ ժամանակահատվածում կազմել է 13,45 մլրդ դրամ:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ակտիվորեն վարկավորում է տնտեսության իրական հատվածի ընկերություններին, ինչպես նաև Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ընկերություններին: Բանկը 22 մասնաճյուղ ունի, սպասարկում է ավելի քան 30 հազար ֆիզիկական անձանց և 2 ընկերությունների ու ձեռնարկությունների:

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման աջակցելու նպատակով։ Բանկի մասնակից-պետություններն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը:

Այժմ ԶԵԱԲ-ի ներդրումային պորտֆելը բաղկացած է 20 նախագծերից Ռուսաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում և գերազանցում է 1,3 միլիարդ դոլարը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img