ԱՄՆ կոնգրեսի սենատը ֆինանսական կարգավորման բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ կսկսի

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի ԱՄՆ կոնգրեսի սենատը ֆինանսական կարգավորման բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ կսկսի, չորեքշաբթի հայտնեց սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Գարրի Ռիդը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Օբամայի աշխատակազմի կողմից առաջարկվող ֆինանսական կարգավորման բարեփոխումը կոչված է վերացնելու ներկայիս համակարգի երեք գլխավոր թերություններ ՝ ընդհանուր վերահսկողության բացակայություն, երկրի ողջ տնտեսական համակարգի գործունեությունը վտանգող կազմակերպությունների հայտնաբերման մեխանիզմների բացակայություն, ոչ բանկային ինստիտուտների կարգավորման մեխանիզմների բացակայություն:

Բարեփոխմամբ նաև առաջարկվում է Սպառողների ֆինանսական պաշտպանության գործակալություն ստեղծել:

«Սենատի հանրապետականները վերջապես հավանություն տվեցին այդ քննարկումները սկսելուն»,- ասվում է Ռիդի հայտարարությունում:

«Քննարկումները կսկսվեն ժամը 12.15-ին»,- ասաց Ռիդը:

Դեմոկրատների և հանրապետականների դիմակայությունը քննարկումների վերաբերյալ շարունակվել է մի քանի օր: Այսօր ընդդիմության դիմադրությունը կոտրվել է, ինչի մասին արդեն հասցրել է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Իլինոյս նահանգի Քուինսի քաղաքում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img