Բանկային համակարգի շահույթն I եռամսյակում կազմել է 4,2 մլրդ դրամ

30.04.2010 15:22
Բանկային համակարգի շահույթն I եռամսյակում կազմել է 4,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի մաքուր շահույթը առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 4,2 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 402,7 միլիոն դրամի վնասի համեմատ (աճ՝ 11,5 անգամ):

Այս մասին տեղեկացվում է Հայաստանի տարածքում գործող բանկերի՝ 2010 թ.-ի առաջին եռամսյակի գործունեության մասին ՀՀ ԿԲ ամփոփագրում: Միաժամանակ ԿԲ-ի տվյալների համաձայն՝ բանկերի կողմից ստացված շահույթի ծավալը մինչև հարկերի վճարումը կազմում է 5,4 միլիարդ դրամ (2009 թ.-ի առաջին եռամսյակում 532,8 միլիոն դրամ):

Հայկական բանկերի տոկոսային եկամուտների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 31,4 միլիարդ դրամ՝ 14,1 միլիարդ դրամի տոկոսային ծախսերի դեպքում: Միաժամանակ բանկերի ոչ տոկոսային եկամուտները կազմել են 8,4 միլիարդ դրամ՝ 15,7 միլիոն դրամի ոչ տոկոսային ծախսերի դեպքում:

Արդյունքում՝ բանկերի մաքուր տոկոսային եկամուտները 2010 թ.-ի առաջին եռամսյակում կազմել են շուրջ 17,3 միլիարդ դրամ (2009 թ.-ի առաջին եռամսյակում՝ 14,5 միլիարդ դրամ), իսկ մաքուր տոկոսային եկամուտները՝ մինուս 7,3 միլիարդ դրամ (2009 թ.-ի առաջին եռամսյակում մինուս 9,7 միլիարդ դրամի համեմատ):

Միաժամանակ հնարավոր կորուստներով պահուստ բանկի 19,9 միլիարդ դրամի հատկացումների, ինչպես նաև պահուստից 15,3 միլիարդ դրամի վերադարձի արդյունքում մաքուր հատկացումները կազմել են 4,6 միլիարդ դրամ (2009 թ.-ի առաջին եռամսյակում 4,3 միլիարդի մաքուր հատկացումների համեմատ):

Բանկերի չբաշխված կուտակված հաշվեկշռային շահույթի ծավալը մարտի 31-ի դրությամբ կազմել է 68,9 միլիարդ դրամ:

Բանկերի 2010 թ.-ի առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա կազմված «ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում առավելագույն շահույթ ապահովել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (981,1 միլիոն դրամ), HSBC-Հայաստան բանկը (934,5 միլիոն դրամ) և Արդշինինվեստբանկը (733,3 միլիոն դրամ): Հայաստանի երկու բանկերը առաջին եռամսյակն ավարտել են վնասներով:

Հայաստանում մարտի 31-ի դրությամբ գործում է 22 բանկ և 389 մասնաճյուղ: (1 դոլարը 385,50 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև