Հայաստանում հունվար-մարտ ամիսներին տնտեսական աճը կազմել է 5,5 տոկոս. վիճակագրություն

30.04.2010 18:44
Հայաստանում հունվար-մարտ ամիսներին տնտեսական աճը կազմել է 5,5 տոկոս. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հունվար-մարտ ամիսներին, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հայկական տնտեսությունում 5,5 տոկոս աճ է գրանցվել: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից,  հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ գներում ՀՆԱ ծավալը կազմել է 568142,8 մլն դրամ:

Վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում համախառն ավելացված արժեքի աճը 5,1 տոկոսով (2009 թվականի հունվար-մարտի 4,2 տոկոս անկման համեմատ) զսպող ազդեցություն է գործել ՀՆԱ իրական ծավալի ցուցանիշի վրա 4,4 տոկոսային կետով, իսկ հարկային մուտքերի աճը՝ 8 տոկոսով՝ հանած սուբսիդիաները (2009 թվականի հունվար-մարտի 16 տոկոս աճի համեմատ), մեծացրել է ՀՆԱ աճի ցուցանիշը 1,1 տոկոսային կետով (2009 թվականի հունվար-մարտին 2,6 տ.կ. զսպող ազդեցության համեմատ)։

Հաշվետու ժամանակահատվածում շինարարության ոլորտի 9,7 տոկոս աճը բարձրացնող ազդեցություն է ունեցել ՀՆԱ-ի փոփոխության մեջ՝ 0,9 տոկոսային կետով (2009թ.-ի հունվար-մարտ ամիսներին 1,6 տ.կ. զսպող ազդեցության դեպքում): Միաժամանակ, արդյունաբերության աճը (ներառյալ էներգետիկան) 6,1 տոկոսով դրական է ազդել ՀՆԱ-ի ցուցանիշի աճի հանդեպ՝ 1,1 տոկոսային կետով՝ 2009թ.-ի հունվար-մարտ ամիսների 1,9 տ.կ. զսպող ազդեցության դեպքում:

Հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության ոլորտների 3,1 տոկոս աճը բարձր ազդեցություն է ցուցաբերել ՀՆԱ-ի իրական ծավալի փոփոխման ցուցանիշի վրա՝ 0,2 տոկասային կետով:

Ֆինանսական ոլորտում և անշարժ գույքի հետ կապված գործառնություններում գրանցված աճը 17,8 տոկոսով բարձր ազդեցություն է ցուցաբերել ՀՆԱ-ի փոփոխման վրա՝ 2,1 տ.կ. (2009թ.- հունվար-մարտ ամիսների 0,9 տ.կ. զսպող ազդեցության դեպքում):

ՀՆԱ-ի կառուցվածքում հունվար-մարտ ամիսներին համախառն հավելյալ արժեքի տեսակարար կշիռը կազմել է 85,6 տոկոս՝ 2009թ.-ի հունվար-մարտ ամիսների 85,9 տոկոսի փոխարեն: Միաժամանակ արդյունաբերական արտադրության տեսակարար կշիռը (ներառյալ էներգետիկան) կազմել է 20,1 տոկոս՝ 2009թ.-ի հունվար-մարտ ամիսների 17,9 տոկոսի փոխարեն: Գյուղական, անտառային տնտեսության և ձկնաբուծության մասնաբաժինը կազմել է 7,9 տոկոս, իսկ շինարարությանը՝ 8,7 տոկոս: Միևնույն ժամանակ առևտրին, մեքենաներին, տրանսպորտին և կապին բաժին է ընկնում 25,1 տոկոս, իսկ ընդհանուր առմամբ ծառայություններին՝ 52,1 տոկոս:

Հարկերը (հանած սուբսիդիաները) կազմել են ՀՆԱ 14,4 տոկոս:

Հունվար-մարտ ամիսների տվյալներով, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափը կազմել է 174776 դրամ կամ 455 դոլար  (€329):

2009թ.-ի հունվար-մարտ ամիսներին տնտեսական անկումը Հայաստանում կազմել է 6,1 տոկոս:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2010թ.-ի ՀՆԱ-ի աճը ծրագրված է 1,2 տոկոս մակարդակով ($1- 385,50 դրամ): -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև