Ընթացիկ տարին բարենպաստ կլինի Հայաստանի տնտեսության համար. փորձագետ

06.05.2010 19:10
Ընթացիկ տարին բարենպաստ կլինի Հայաստանի տնտեսության համար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարին ավելի բարենպաստ կլինի Հայաստանի տնտեսության համար, քան նախորդը, կարծում է Հայրենական արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։

«Տարին Հայաստանի համար բավականին հաջող է սկսվել, առաջին եռամսյակում արձանագրվել է ՀՆԱ 5,5 տոկոսանոց աճ։ Արդյունաբերական ոլորտի աճը Հայաստանում առաջին եռամսյակում կազմել է 10,4 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 9,8 տոկոսով, գյուղատնտեսության արտադրանքի ծավալը՝ 3,2 տոկոսով»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Սաֆարյանը։

Միության ղեկավարի խոսքերով՝ Հայաստանի տնտեսության աճն, այդ թվում, արդյունաբերության ոլորտում, տարվա առաջին եռամսյակում, մասնավորապես, պայմանավորված է լեռնահանքային ոլորտի արտադրանքի արտահանման 4,1 անգամ աճով։

Սաֆարյանի խոսքերով, 2010 թվականի առաջին եռամսյակում տվյալ կատեգորիայի արտադրանքը կազմել է 51,6 մլն դոլար՝ 2009 թվականի առաջին եռամսյակում արձանագրված 12,5 մլն դոլարի դիմաց։

Միաժամանակ Միության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ 2010 թվականի առաջին կիսամյակում էական աճ ցույց տվեց Հայաստանից կոշկեղենի արտահանումը, որն աճել է մինչև 523,4 հազար դոլար՝ 2009 թվականի առաջին եռամսյակի 83 հազար դոլարի դիմաց։

Սաֆարյանի կարծիքով, 2010 թվականին որոշակի աճ կգրանցի նաև Հայաստանի արդյունաբերության ոլորտը, որի անկումը տարվա առաջին եռամսյակում կազմել է ընդամենը 0,6 տոկոս։

Տնտեսական անկումը Հայաստանում 2009 թվականի արդյունքներով կազմել է 14,4 տոկոս։ Հայաստանի պետբյուջեում 2010 թվականին նախատեսված է ՀՆԱ 1,2 տոկոսանոց աճ։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև