Հայփոստը» կանցկացնի Երևանում PostBank-ի առաջին մասնաճյուղի շնորհանդեսը

07.05.2010 11:56
Հայփոստը» կանցկացնի Երևանում PostBank-ի առաջին մասնաճյուղի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հայփոստ» ՓԲԸ-ն շուտով կանցկացնի Երևանում PostBank-ի առաջին մասնաճյուղի շնորհանդեսը, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխատոր տնօրենի պաշտոնակատար Արման Խաչատուրյանը:

Ըստ ծրագրերի՝ PostBank-ը Հայաստանում կսկսի հաճախորդների սպասարկումը 2010 թ.-ի առաջին եռամսյակի վերջին՝ «Հայփոստ»-ի փոստային բաժանմունքների հիման վրա:

««Հայփոստը» շարունակում է զարգացման մեկնարկած ծրագրերը և շատ շուտով Երևանում կանցկացնի PostBank-ի առաջին մասնաճյուղի շնորհանդեսը», - ասել է նա:

Բացի այդ նրա խոսքերով՝ Հայաստանում փոստային բաժանմունքների ողջ համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ Երևանում և Հայաստանի մարզերում ամբողջովին կվերանորոգվեն և կբացվեն ավելի քան 40 փոստային և PostBank-ի բաժանմունքներ:

Խաչատուրյանի խոսքերով՝ ամբողջովին արդիականացված փոստային բաժանմունքները թույլ կտան հանրապետության մարզերի բոլոր բնակիչներին, անկախ գտնվելու վայրից, օգտվել ոչ միայն փոստային, այլև բանկային ծառայություններից:

2010 թ.-ին ընդհանուր առմամբ ծրագրվում է արդիականացված բաժանմունքների թիվը հասցնել 250-300-ի, իսկ երկու-երեք տարվա ընթացքում՝ ամբողջովին արդիականացնել ողջ համակարգը:

Արդիականացման շրջանակներում վերանորոգվում և վերակառուցվում են փոստային բաժանմունքները, անցկացվում է ծրագրային ապահովման տեխնիկական վերազինում և արդիականացում, թարմացվում են ենթակառուցվածքները:

Նախատեսվում է նաև կադրերի վերապատրաստման ծրագիր իրականացնել, ինչպես նաև on-line սպասարկման համակարգ ներդնել:

ՀՀ ԿԲ 2008 թ.-ի սեպտեմբերի 19-ին նախնական հավանություն է տվել «Արմենիան փոստբանկ» ՓԲԸ-ին (Armenian PostBank) բանկային արտոնագիր տրամադրելուն:
Նոր բանկի սեփանականատերն արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը, որին է պատկանում PostBank-ի կանոնադրական կապիտալի 100 տոկոսը՝ 5 մլրդ դրամ ծավալով: Էռնեկյանը նաև՝ ի դեմս American International Airports ընկերության, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչն է, նրան է պատկանում նաև հայկական «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն։

Հայփոստ» ընկերությունը հոլանդական «Haypost Trust Management»-ին վստահված կառավարման հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ 2006թ. նոյեմբերի 30-ին։ Պայմանագրի համաձայն, «Հայփոստ» ընկերությունը վստահված կառավարման է տրվում 5 տարի ժամկետով՝ պայմանագիրը նույն ժամկետով երկարացնելու իրավունքով։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև