ՀՀ ֆինանսների նախարարությունը 500 մլն դոլար ծավալով պարտատոմսեր է հետգնել

07.05.2010 17:02
ՀՀ ֆինանսների նախարարությունը 500 մլն դոլար ծավալով պարտատոմսեր է հետգնել

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ֆինանսների նախարարությունն ուրբաթ 500 մլն դոլար ծավալով պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է հետգնել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման արժեկտրոնային պարտատոմսեր է հետգնվել: Հետգնմանը մասնակցել է 7 գործակալ:

Հետգնման ներկայացված փաստացի ծավալն է 3 մլրդ 346 մլն 112 հզր դրամ, հետգնված ծավալը` 500 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 513 986 418 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.3200 տոկոս է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև