ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

10.05.2010 14:59
ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. ԿԲ-ն երկուշաբթի 1 միլիարդ դրամ ծավալով 26 շաբաթ մարման ժամկետով գանձապետական կարճաժամկետ  AMGT2608В105 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել:

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: Աճուրդին 9 դիլեր է մասնակցել: Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 542 միլիոն դրամ, որոնցից 40 միլիոն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 14,2575տոկոս՝ 14,8000 տոկոս տեղաբաշխման սահմանային եկամտաբերությամբ: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 միլիարդ դրամ: (1 դոլարը 387,71 է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև