ՀՀ բանկային համակարգի շահույթը 2010թ. I եռամսյակում կազմել է 6,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի շահույթը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 6,7 մլրդ դրամ, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը, ասաց Հայաստանի Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, Հայաստանի առևտրային բանկերի մաքուր շահույթը 2009 թվականի առաջին կիսամյակում հարկումից հետո կազմել է 1064,3 մլն դրամ։

«Բանկային համակարգում ձևավորված շահույթը ազդեցություն է գործել նաև հարկերի մասով վճարումների վրա։ Հայաստանի բանկային համակարգի կողմից 2010 թվականի առաջին եռամսյակում հարկային մուտքերը ծավալը պետբյուջե  կազմել է 4,4 մլրդ դրամ»,- հինգշաբթի ասաց Ղուկասյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ 2010 թվականի առաջին եռամսյակը բավականին դրական է եղել, բանկային համակարգում բոլոր ցուցանիշներով աճ է արձանագրվել։

Մասնավորապես, ինչպես նշեց Ղուկասյանը, ակտիվների մասով աճը կազմել է 5,36 տոկոս կամ 72 մլրդ դրամ նախորդ եռամսյակի համեմատ՝ հասնելով 1418 մլրդ դրամի։ «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը գերազանցում է 14 տոկոսը»,- ասաց նա։

ՀԲՄ ղեկավարը նշեց նաև, որ պարտավորությունների գծով նույնպես 5,95 տոկոսանոց աճ է գրանցվել՝ նախորդ տարվա վերջին եռամսյակի համեմատ։

«Եթե համեմատենք 2009 թվականի առաջին եռամսյակի հետ, ապա կարելի է խոսել 25 տոկոսանոց աճի մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ հաճախորդների նկատմամբ պարտավորությունների աճը կազմել է 34,91 տոկոս 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատ։

Ղուկասյանը հայտնեց նաև, որ դրական աճ է արձանագրվել նաև ընդհանուր կապիտալի մասով, որն ավելացել է շուրջ 3 տոկոսով նախորդ եռամսյակի համեմատ։

Խոսելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակի միտումների մասին՝ Ղուկասյանը նշեց, որ այդ ժամանակահատվածում նկատվում է վարկային պորտֆելների մասով զգալի բարելավում։

«Հաճախորդների պահանջարկը վարկային գործիքների մասով ավելի կայուն է, ձեռներեցների վերաբերմունքը ներդրումային ծրագրերի իրականացման և վարկային գործիքնեևրի նկատմամբ նույնպես ավելի դրական է, այնպես որ առաջին եռամսյակը փակվել է բավականին լավ և հաջող ցուցանիշներով»,- հավելեց նա։

2010 թվականի մարտի 31-ի տվյալներով` Հայաստանում գործում է 22 բանկ 382 մասնաճյուղերով: Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2009 թվականի  մարտի 31-ի դրությամբ կազմել է  295,9 մլրդ դրամ, պարտավորությունները`1122,3 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 770,8 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները՝ 783,4 մլրդ դրամ ($1- 389,47 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img