Հայաստանում «բանկ-հաճախորդ» դատական գործերը չեն գերազանցում 1%-ը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բանկերի և հաճախորդների միջև հարուցված դատական գործերի թիվը չի գերազանցում ընդհանուր դատական գործերի 1 տոկոսը, ասաց Հայաստանի Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Նման դատական գործերի քանակի նվազման լուրջ միտում կա»,- ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Միաժամանակ Ղուկասյանը հատկանշական համարեց այն փաստը, որ նման գործերի մեծամասնությունը կարճվում է՝ կողմերի երկուստեք համաձայնությամբ:

«Փոխըմբռնում գոյություն ունի բանկի և հաճախորդի միջև, ինչի արդյունքում նախապատվությունը տրվում է համագործակցությանը, այլ ոչ թե գործի քննությանը դատարանում»,- ասաց նա:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img