Տարեվերջին ՀՀ ֆինանսավարկային կազմակերպությունների վարկային պորտֆելը կհասնի 1 տրլն դրամի

17.05.2010 14:24
Տարեվերջին ՀՀ ֆինանսավարկային կազմակերպությունների վարկային պորտֆելը կհասնի 1 տրլն դրամի

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. 2010թ.-ի վերջին ՀՀ ֆինանսավարկային կազմակերպությունների վարկային պորտֆելը կհասնի 1 տրլն դրամի, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց ACRA վարկային գրասենյակի գործադիր տնօրեն Արտակ Արզոյանը։

«Վարկային շուկան առաջին ինդիկատորներից մեկն է, որը ցուցադրում է վերականգնման միտումները։ 2010թ.-ի հունվար-փետրվարին մեզ մոտ արդեն գրանցվել է տրամադրված վարկերի քանակի 22,7% աճ՝  2009թ.-ի միևնույն  ժամանակահատվածի համեմատ, և տրված վարկերի ծավալի 57% աճ»,- հայտնեց նա։

Ըստ գրասենյակի տնօրենի՝ ընթացիկ տարվա ապրիլի դրությամբ՝ անցած տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ,  Հայաստանում գրանցվել է տրված վարկերի քանակի  31,2% աճ և տրված վարկերի ծավալի 61,6% աճ։

«Կարծում եմ, որ միտումները կպահպանվեն նաև ապագայում, և 2010թ.-ի երկրորդ կիսամյակում, մեր կանխատեսումների համաձայն, մենք կվերադառնանք մինչճգնաժամային ցուցանիշների»,- հայտնեց Արզոյանը։

ACRA վարկային գրասենյակը ստեղծվել է 2004թ.-ին Հայաստանում և համարվում է երկրի առաջին մասնավոր վարկային գրասենյակը։ Գրասենյակի անդամներն են բոլոր 22 առևտրային բանկերը, որոնք գործում են Հայաստանում, ինչպես նաև 16 վարկային կազմակերպությունները ($1 – 386,34 դրամ)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև