«Թեժ գիծ» է սկսել գործել «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կայքում

18.05.2010 17:31
«Թեժ գիծ» է սկսել գործել «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կայքում

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. «Թեժ գիծ» է սկսել գործել «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կայքում, նշվում է երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրությունում։

«Թեժ գիծը» բացվել է բանկի և իր հաճախորդների միջև առավել սերտ  կապ հաստատելու նպատակով»,- հաղորդեցին բանկից։

Նոր խորագրի միջոցով բոլոր ցանկացողները կարող են բանկի ղեկավարությանն ու մասնագետներին ցանկացած հարց ուղղել, իրենց ցանկություններն ու առաջարկությունները հայտնել, բանկի մասնագետների աշխատանքում թերությունների մասին հայտնել։ ««Թեժ գծի» բացումն անկասկած մեծ և կարևոր քայլ կդառնա բանկի հաճախորդներին ընդառաջ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

«Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ.: 2010թ.-ի մայիսի 2-ի դրությամբ՝ բանկի նորմատիվ կապիտալը կազմել է 16 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ 47,8 մլրդ դրամ։ Բանկն ունի 15 մասնաճյուղ, աշխատակիցների ընդհանուր քանակը 360 մարդ է: ($1 – 384,81 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25