Wed, 17 December
-2.9 C
Yerevan
USD: 381.76 RUB: 4.81 EUR: 448.80 GEL: 141.71 GBP: 512.40

ՀՀ ԿԲ-ն Համահայկական բանկի կանոնադրական կապիտալում 7,5 մլրդ դրամ է ներդրել

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը նախատեսված 30 մլրդ դրամից 7,5 մլրդ դրամ է ներդրել Համահայկական բանկի կանոնադրական կապիտալում, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Կանոնադրական կապիտալի մնացած միջոցների ներգրավման համար բանակցություններ են տարվում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և գործընկերների հետ, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ Համահայկական բանկի կանոնադրական կապիտալում նրանց մասնակի մասնակցության վերաբերյալ»,- շաբաթ 2009թ.-ի պետբյուջեի կատարողականի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Ջավադյանը:

Ըստ նրա՝ տվյալ պահին միջազգային մի հեղինակավոր ընկերության միջնորդությամբ բանկի ղեկավարների որոնումներ են տարվում, և ծրագրվում է, որ շուտով այդ հարցը կլուծվի և բանկի գործադիր տնօրեն կշանակվի:

ԿԲ ղեկավարը նաև հայտնեց, որ մեկ այլ միջազգային կազմակերպության միջնորդությամբ բանկի բզինես ծրագրի աշխատանքներն են տարվում, որն արդեն ավարտվում է, և շուտով բանկի նորանշանակ ղեկավարը նոր ծրագրերի մասին կհայտարարի:

ՀՀ կառավարությունը 2008 թ.-ի նոյեմբերի 20-ին հավանություն տվեց «Համահայկական բանկի մասին» օրինագծին: «Համահայկական բանկ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը կկազմի 30 մլրդ դրամ (մոտ 100 մլն դոլար): Բանի հիմնադիրներն են Հայաստանի կառավարությունը՝ 20 տոկոս, համաշախարհային առաջատար ֆինանսական կազմակերպությունները և մասնավոր ներդրողները:

Համահայկական բանկի ստեղծման հիմնական նպատակը ուժեղ, մրցունակ և ներուժի գիտելիքի վրա հիմնված հայության ձևավորմանն աջակցելն է և դրա կիրառումը՝ համաշխարհային շուկայում ողջ հայության մրցունակության աճի ապահովման գործում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img