ACRA վարկային բյուրոյի եկամուտը 2010թ.-ին 35 մլն դրամ կկազմի

24.05.2010 19:39
ACRA վարկային բյուրոյի եկամուտը 2010թ.-ին 35 մլն դրամ կկազմի

ACRA վարկային գրասենյակի գործադիր տնօրեն Արտակ Արզոյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը:

«ԱՌԿԱ». Ներկայում ACRA-ում որքա՞ն վարկային պատմություն և տեղեկատվության կա վարկառուների թվի մասին:

Ա. Արզոյան. Ներկայում շուրջ 943-944 հազար վարկային պատմություն կա ACRA վարկային գրասենյակի բազայում, որը տարեկան թարմացվում է, չնայած վարկատու կազմակերպությունների համար թարմացումը շաբաթը մեկ անգամ է արվում: Այդ կերպ, այն տեղեկատվությունը, որից մենք օգտվում ենք, առավելագույնը մեկ շաբաթվա վաղեմություն է ունենում:

Քանի որ վարկառուների մասին տեղեկատվությունը վարկային գրասենյակին են  տրամադրում բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը, վարկառուների մասին տեղեկատվության լրացման առումով մենք գրեթե առավելագույնին ենք հասել: Այսինքն, բոլոր վարկառուների, այն անձանց մասին, ովքեր ներկայում չմարած վարկ ունեն կամ վերջին 4-5 տարիների ընթացքում ինչ-որ ընկերությունից երբևէ վարկ են վերցրել, արդեն ձևավորված վարկային պատմություն գոյություն ունի:

Բազայի հագեցվածությունը նաև ժողովրդագրական ցուցանիշների հետ կապ ունի, քանի որ վարկառուների թիվը Հայաստանի մեծահասակ բնակչության թիվը չի գերազանցի: Կարծում եմ, որ մոտավորապես 944 հազար վարկային պատմության առկայությունը, որը կազմում է Հայաստանի չափահաս բնակչության մոտ 43-45 տոկոսը, բավականին լավ ցուցանիշ է: Դա մեր քաղաքացիների այն տնտեսապես ակտիվ մասն է, որը երբևէ բանկից, ֆինանսավարկային կազմակերպություններից  վարկ է վերցրել:

Հենց այդ պատճառով նշված թիվը մոտակա ժամանակներում աննշան կփոխվի, փոփոխություններ կառաջանան, երբ վարկային գրասենյակը կսկսի տեղեկատվություն ստանալ ոչ միայն բանկերից և ֆինանսավարկային կազմակերպություններից, այլ նաև մյուս ինստիտուտներից: Այսպիսով, այս տարի մեզ կսկսեն տեղեկատվություն տրամադրել ապահովագրական ընկերությունները: Դա կարող է ACRA-ում  բարձրացնել վարկային պատմության թիվը, և բազայում տեղեկատվություն կմտնի այն մարդկանց մասին, ովքեր կապ չեն ունեցել բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների հետ, բայց օգտվել են ապահովագրական համակարգի ծառայություններից:

ACRA-ի վարկային պատմության թիվն ավելացնել կարող է նաև կոմունալ-կենցաղային ընկերությունների տեղեկատվությունը: Սակայն, վարկային պատմության թվի ցուցանիշը սահմանափակ է, և օբյեկտիվ պատճառներով (միգրացիա, մահացություն, ծնելիություն, չափահաս դառնալ) թվերը փոխվում են, երբ մարդիկ սկսում են օգտվել շուկայի ծառայություններից:

Այս տարվա ընթացքում մենք կկարողանանք ճշտել մեր բազան՝ վարկառուների թիվը: ACRA-ի հիմքում փոխառուների թվի փոփոխման հիմնական պատճառը վարկ ստանալու դիմումն է: Մնացած գործոնները երկրորդական ազդեցություն են թողնում այս գործընթացի վրա:

«ԱՌԿԱ». Որքա՞ն է անբարեխիղճ վարկառուների թիվը, և ինչպիսի՞ վնասից կարողացան խուսափել հայկական բանկերը ACRA վարկային գրասենյակի գործունեության շնորհիվ:

Ա.Արզոյան. Ներկայում Հայաստանում տարբեր չափի վարկեր ունեցող շուրջ 32 հազար վարկառու կա, որոնց կարելի է անբարեխիղճ համարել, քանի որ նրանք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ժամանակին չեն իրականացնել վարկի մուծումը: Բայց այս թիվն այնքան էլ մեծ չէ և ընդհանուր վարկառուների թվի մոտ 3,4 տոկոսն է կազմում:

Ըստ էության, 2009թ.-ին անբարեխիղճ վարկառուների թիվն աճել է, բայց չի կարելի հաստատել, որ այն անբնական տեմպերով է աճում: Այդ ցուցանիշը բավական համաչափ է: Վարկի ձևակերպման ոլորտում բարդ իրավիճակ է ողջ աշխարհում: Ընդհանուր առմամբ, 2009թ.-ին Հայաստանում անբարեխիղճ վարկառուների թիվն աճել է 4,1 տոկոսով, իսկ 2010թ.-ին արդեն կայունացման առաջխաղացում և նույնիսկ նվազում է նկատվում, ինչն արտահայտվում է նաև բանկային համակարգերի այլ  ցուցանիշների դրական փոփոխություններով, օրինակ, արդեն վարկային ձևակերպման աճ է նկատվում:

Պետք է նշել, որ բանկերը պոտենցիալ վարկառուներին վարկ չեն տրամադրում, եթե նա արդեն ժամկետանց վարկ ունի: Բացասական վարկային պատմությունների պատճառով վարկ տրամադրելու դիմումների որոշակի մասը մերժվում է: Այստեղ ACRA-ն իրականացնում է իր՝ վարկի մեծությունը, փաստաթղթերի և տեղեկատվությունը գնահատելու, այդ տեղեկատվությունը վարկատուին տրամադրելու գործառույթը:

2010թ.-ի ապրիլի դրությամբ, մերժված վարկային դիմումների մոտ 33 տոկոսը հենց բացասական վարկային պատմության պատճառով չեն բավարարվել: Անցած տարիներին այդ ցուցանիշը տատանվում էր 25-30 տոկոսի միջակայքում, քանի որ բանկերը խստացրել են ռիսկերի կառավարման քաղաքականությունը:

«ԱՌԿԱ». Ինչպիս՞ին է անցած 2009թ.-ի ACRA-ի եկամուտի ցուցանիշը, և 2010թ.-ին ինչպիսի եկամուտ կլինի:

Ա.Արզոյան. Վարկային գրասենյակի գործունեությունն ակտիվացվում է, երբ իրավիճակը վատանում է բանկերում և վարկային կազմակերպություններում: Նույնը տեղի ունեցավ Հայաստանում, բայց վարկերի թվի կրճատումն, անկասկած, իր ազդեցությունը թողեց ACRA-ի ֆինանսատնտեսական ցուցանիշների վրա:

Արդյունքում, մենք որոշակի ճշտումներ մտցրեցինք մեր բյուջե և ճգնաժամային պայմաններում առավել տնտեսական բյուջեի անցանք: Արդյունքում, սակայն, մենք պահպանեցինք եկամուտի ծրագրված մակարդակը` 2009թ.-ին մենք այնքան եկամուտ ունեինք, որքան մենք ծրագրել էինք բյուջեում:

Հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ 2009թ.-ին ACRA-ի եկամուտը ծրագրված 21 մլն դրամի փոխարեն 23 մլն դրամ կազմեց: 2010թ.-ին ACRA-ի եկամուտը ծրագրված է 35 մլն դրամ չափով, բայց, հուսով եմ, որ մենք մի փոքր կգերազանցենք այդ ցուցանիշը: 2010թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշներից ելնելով, կարելի է ասել, որ դա մեզ կհաջողվի:

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս են դասավորվում ACRA-ի հարաբերությունները Հայաստանի կոմերցիոն բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: Ո՞ր բանկերն ու վարկային կազմակերպություններն են համարվում ձեր գործընկերները:

Ա.Արզոյան. ACRA վարկային գրասենյակի բիզնեսի էությունն այնպիսին է, որ դրա գործունեությունը ուղիղ կերպով կախված է տեղեկատվություն տրամադրելու գործընթացից:  ACRA վարկային գրասենյակը, ինչպես գիտեք, ստեղծվել է 2004թ.-ին, բայց մինչև 2006թ.-ի աշնանը մեզ չէր հաջողվում անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ, որպեսզի սկսեինք հանրապետության մասշտաբով վարկային տեղեկատվության շրջանառության գործընթացը:

Բայց մի քանի կազմակերպչական-վարչական հարցերի և շահերի ճիշտ բաշխման որոշումից հետո մենք բավական արագ զարգացող ինստիտուտ ունեցանք:

Խոսքն այն մասին է, որ կոմերցիոն բանկերի ճնշող մեծամասնությունը, իսկ հետագայում նաև մի քանի վարկային կազմակերպություններ, գնեցին ACRA-ի բաժնետոմսերը և դրա սեփականատերերը դարձան: Այնուհետև,  ACRA վարկային գրասենյակի կապիտալում բաժնետոմսերի 10 տոկոսը ձեռք բերեց նաև ՀՀ Կենտրոնական բանկը:

Շահերի ճիշտ բաշխումը հանգեցրեց նրան, որ բանկերը ACRA-ին սկսեցին վերաբերվել որպես մի կառույցի, որն իրենց օտար չէ, և գրասենյակը համակարգի մի մասը դարձավ: Արդյունքում, վարկային տեղեկատվության գանձում սկսվեց: Սակայն գործընթացի ընթացքում մենք լուրջ խնդիրների բախվեցինք, մասնավորապես` բանկերի ՏՏ հագեցվածության հետ, քանի որ տարբեր բանկերում այն տարբեր մակարդակում է գտնվում: Բայց ժամանակի հետ մեզ հաջողվեց հասնել նրան, որ այն խոշոր ընկերությունները, որոնք սպասարկում են բանկերին, ներքին ՏՏ  ծառայություններին, կարողացան տեղեկությունը միասնականացնել, արդյունավետ համակարգ ստեղծել:

Արդյունքում, ACRA-ում արդեն ստեղծվել և գործում է ՏՏ ծրագրերի առաջին տարբերակը, որն ամբողջովին կարող է տեղեկատվություն ընդունել և մշակել: Ներկայում, մենք տեղափոխվում ենք առավել որակյալ և ժամանակակից համակարգ, որն արդեն պատրաստ է և գտնվում է թեստավորման փուլում: Թեստավորման գործընթացը կավարտվի մոտ ժամանակում, և մենք կկարողանանք գործի դնել համակարգը, որը թույլ կտա տեղեկատվության անհամեմատ մեծ ծավալ մշակել և որը գործիքների մեծ հավաքածու ունի, ինչն էլ հնարավորություն է տալիս իրականացնելու բազայի ցանկացած վերլուծություն:

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ միջազգային կառույցների հետ է համագործակցություն հաստատել ACRA-ն:

Ա.Արզոյան. Ցավոք, Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացման ծրագիրը(FSDP),, որն իրականացնում էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID),որի հետ մենք համագործակցել ենք վերջին շրջանում, փակվեց: Տվյալ կառույցի հետ բոլոր մեր ծրագրերը իրականացվել էին, բացի արկային սքորինգի համակարգի (սքորինգը վարկային ռիսկի գնահատականի համար զանազան խմբերով բոլոր վարկառուների դասակարգման մեթոդ է):

Տվյալ ծրագրով լայնածավալ քննարկումներ են անցկացվել, և մեթոդոլոգիայի մշակման վերաբերյալ փորձագետները մեզ բավական արժեքավոր տեղեկատվություն են տրամադրել, բայց ծրագրի փակման պատճառով աշխատանքները դադարեցվեցին:

Մենք արդեն այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու նոր քայլեր ենք ձեռնարկել: ACRA-ն միշտ բաց է միջազգային կառույցների հետ համագործակցության համար, և մեր գործունեությունը միշտ գնահատել են օտարերկրացի փորձագետներն են: Գրասենյակը համագործակցում է, մասնավորապես` USAID-ի, Համաշխարհային բանկի հետ, այն գործարկվել է խոշոր միջազգային  կազմակերպությունների մի շարք ծրագրերի հետ մեկտեղ:

«ԱՌԿԱ». Որքանո՞վ է արդյունավետ ՀՀ Կենտրոնական բանկի, մասնավորապես` ԿԲ վարկային ռեգիստրի հետ հաստատված համագործակցությունը:

Ա.Արզոյան. ՀՀ Կենտրոնական բանկը ACRA-ի խոշոր բաժնետերերից մեկն է, և մեր հարաբերությունները Կենտրոնական բանկի հետ շատ կառուցողական և գործուն են, մենք համաչափ զարգացման տեսակետ ունենք՝ հատկապես հաշվի առնելով, որ ԿԲ կառույցում վարկային ռեգիստր է գործում:

Որոշ ժամանակ առաջ վարկային ռեգիստրը ACRA-ի լուրջ մրցակիցն էր համարվում և բանկերի ու վարկային կազմակերպությունների վերաբերյալ առավել ամբողջական տեղեկատվություն ուներ: Բայց այսօրվա մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մասնագիտացված ընկերությունների միջոցով վարկային տեղեկատվության շրջանառության անհրաժեշտության առումով ԿԲ քաղաքականությունը հասել է նպատակին, և այս շրջանառության ճնշող մեծամասնությունը մեր վարկային բյուրոյի միջոցով է իրականացվում:

Միաժամանակ Կենտրոնական բանկը կշարունակի իրականացնել իր հսկողական գործունեությունը և հավաքել, տեղեկատվություն վերլուծել, վիճակագրական հաշվետվություններ տալ:

«ԱՌԿԱ». Հայաստանի վարկային շուկան ե՞րբ կարող է վերականգնվել և վերադառնալ մինչճգնաժամային ցուցանիշներին: Ինչպիսի՞ն են 2010թ.-ի հունվար-մարտ ամիսների վարկերի ձևակերպման ցուցանիշները, ինչպիսի՞ն է տրված վարկերի ընդհանուր ծավալը: Կարելի՞ է արդեն խոսել շուկայի ակտիվացման մասին:

Ա. Արզոյան.
Վարկային շուկան առաջին ինդիկատորներից մեկն է, որը ցուցադրում է վերականգնման միտումները։ 2010թ.-ի հունվար-փետրվարին մեզ մոտ արդեն գրանցվել է տրամադրված վարկերի քանակի 22,7% աճ՝  2009թ.-ի միևնույն  ժամանակահատվածի համեմատ, և տրված վարկերի ծավալի 57% աճ:

Ընթացիկ տարվա ապրիլի դրությամբ՝ անցած տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ,  Հայաստանում գրանցվել է տրված վարկերի քանակի  31,2% աճ և տրված վարկերի ծավալի 61,6% աճ։

Կարծում եմ, որ միտումները կպահպանվեն նաև ապագայում, և 2010թ.-ի երկրորդ կիսամյակում, մեր կանխատեսումների համաձայն, մենք կվերադառնանք մինչճգնաժամային ցուցանիշներին:

Ինչ վերաբերում է տրված վարկերի ընդհանուր ծավալին, ապա այժմ դրա մասին խոսելը դժվար է, քանի որ մենք քանակության հետ ենք աշխատում: Բայց, ըստ մեր հաշվարկների, 2010թ.-ի վերջին ՀՀ ֆինանսավարկային կազմակերպությունների վարկային պորտֆելը կհասնի 1 տրլն դրամի:

«ԱՌԿԱ». Կարճատև և երկարատև հեռանկարում ինչպիսի՞ն են ACRA վարկային գրասենյակի զարգացման հիմնական խնդիրները:

Ա.Արզոյան. Ներկայում մեր առջև վարկառուների վարկունակությունը գնահատելու սքորինգային համակարգ ներդրելու կարճաժամկետ խնդիրն է դրված: Դա բավականին աշխատատար գործընթաց է:

Երկրորդ ուղղությունն օն-լայն ինքնահարցման մեխանիզմի մշակումն է, ինչը վարկային կամ վիրտուալ քարտերի միջոցով վճարումն իրականացնելով, հաճախորդներին հնարավորություն կտա ACRA-ում իր վարկային պատմությունը ստանալու և այդ պատմության դիտարկումն իրականացնելու:

Ինչպես նաև մենք ներդնում ենք մոնիթորինգային համակարգ, որը կներդրվի մոտ ժամանակներում: Համակարգը ենթադրում է, որ օն-լայն ինքնահարցման մեխանիզմի ներդրումից հետո բանկերը, վարկային կազմակերպությունները, ֆիզիկական անձինք կկարողանան դիտարկել իրենց վարկառուներին, իսկ վարկատուն կամ վարկառուն կտեղեկացվեն վարկային պատմության ցանկացած փոփոխությունների մասին:

«ԱՌԿԱ». Ե՞րբ են ներդրվելու Ձեր կողմից նշված համակարգերը:

Ա.Արզոյան – Ամենադժվարը սքորինգային համակարգի ներդրումն է, և եթե մեզ հաջողվի դա իրականացնել 2011թ.-ի սկզբին, ապա դա լուրջ նվաճում կլինի: Միաժամանակ օն-լայն ինքնահարցումը մինչև տարեվերջ կներդրվի, իսկ մոնիթորինգային համակարգը, ըստ մեր տվյալների, կսկսի գործել արդեն չորս ամսվա ընթացքում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև