ՀՀ ԿԲ-ն գրանցել է Ինեկոբանկի նոր՝ «Շենգավիթ» մասնաճյուղը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը գրանցել է Ինեկոբանկի նոր՝ «Շենգավիթ» մասնաճյուղը:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից, նման որոշում է ընդունել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 24-ին:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թ-ին: “ԻՆԵԿՈԲԱՆԿ”-ը հանդիսանում է առաջին բանկը, որ Հայաստանում ներկայացրեց ապառիկ առևտրի վարկավորման ծրագիրը: Ինեկոբանկի բաժնետերերի թվում են Կ.Սաֆարյանը՝ 33,2% բաժնով, Ա.Բալոյանը՝ 37,1%, KfW բանկային խմբի անդամ, DEG ընկերությունը (Deutsche Investititions-und Entwicklunsgesellschaft mbH)՝ 13,5%-ով, ՄՖԿ՝ 10 տոկոսով: Բանկը համագործակցում է ՎԶԵԲ, USAID, KfW, Առևտրի ու զարգացման Սևծովյան բանկի և այլ միջազգային կազմակերպությունների հետ:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2010 թ.-ի մարտի 31-ին բանկի ակտիվները 48,3 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ 37,5 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 10,8 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 29,9 մլրդ դրամ, պարտավորությունները հաճախորդների հանդեպ՝ 16,9 մլրդ դրամ, իսկ մաքուր շահույթը առաջին եռամսյակի արդյունքներով՝ 456,5 մլն դրամ ($1- 385,05 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img