Հայաստանի նախագահը փաստում է հակաճգնաժամային քայլերի արդյունավետությունը

02.06.2010 14:15
Հայաստանի նախագահը փաստում է հակաճգնաժամային քայլերի արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներն արդեն տվել են իրենց պտուղները, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռոստովի մարզում՝ ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Հայաստանի ներքին կյանքը կայուն է։ 2010 թվականի սկզբից արձանագրվել է ավելի քան 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Մենք վերականգնման փուլում ենք»,- ասել է երկրի ղեկավարն իր խոսքում, որի տեքստը «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Սարգսյանը նշեց, որ տեղական և միջազգային փորձագետնեևրի գնահատականներով՝ Հայաստանի տնտեսական աճի լիակատար վերականգնումը շատ չի ուշանա։

«Մենք ելնում ենք այն պարզ և հանճարեղ սկզբունքից, որ գրեթե բոլոր խնդիրների լուծման բանալին աշխատանքն է։ Մեր ժողովրդի դարավոր փորձը դա է ցույց տալիս։ Մենք սիրում ենք և կարող ենք աշխատել, այդ թվում՝ նաև անբարենպաստ պայմաններում»,- ասաց հայ նախագահը։

Սարգսյանը որպես այդ փաստի վատ վկայություն մատնանշեց Նոր Նախիջևանի ստեղծումը։ «Մենք բազում արհավիրքներ ենք վերապրել, բազում փորձություններ անցել: Վերապրել բառը մեր դեպքում ավելին է, քան դիմակայելը, մենք պարտավոր ենք բոլոր դժվարություններից դուրս գալ ավելի ուժեղացած, ավելի կազմակերպված ու ամրացած: Այլընտրանք պարզապես չունենք»,- ընդգծել է նախագահը։

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով  հունիսի 1-ին Դոնի Ռոստով է մեկնել իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հրավերով։ Նախօրեին արդեն կայացել է երկու նախագահների զրույցը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր, մասնավորապես, տնտեսությանը, տարածաշրջանային իրավիճակին, հայ-թուրքական կարգավորմանն առնչվող հարցեր։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև