ASHIB-ը բարձրացրել է «Մանկական» ավանդի տոկոսադրույքները

02.06.2010 15:09
ASHIB-ը բարձրացրել է «Մանկական» ավանդի տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ Արդշինինվեստբանկը վերանայել է «Մանկական» ավանդի տոկոսադրույքները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ, մանուկների համար «Մանկական» ավանդը ՀՀ դրամով կընդունվի 12% տարեկան տոկոսադրույքով` նախկին 9,9%-ի փոխարեն,  իսկ ԱՄՆ դոլարով` 7,3% տարեկան տոկոսադրույքով` 6,9%-ի փոխարեն:

«Արդշինինվեստբանկը, հավատարիմ մնալով գործունեության իր սկզբունքներին, կրկին բոլորին առաջարկում է շահավետ ակցիա, որն այս անգամ նախատեսված է բոլոր մանուկների և նրանց ծնողների համար»,- այդ կապակցությամբ նշեց բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը։ Ըստ նրա՝ մասնակցելով տոնական այս ակցիային, համերկրացիները հնարավորություն ունեն իրենց երեխաների բարեկեցիկ ապագան կառուցել այսօր։

Արդշինինվեստբանկն իր հաճախորդների համար պարբերաբար շահավետ ակցիաներ է անցկացնում ավանդների ներգրավման ուղղությամբ։ Դրանցից վերջինը «Հաղթանակ» ավանդն է, որի միջոցների ներգրավման վերջին ժամկետը սպառվեց մայիսի 28-ին։

Տվյալ պահին Արդշինինվեստբանկում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներդրումների ներգրավման ծավալը շուրջ 67 մլրդ դրամ է կազմում, որից 33 մլրդ դրամը՝ ժամկետային և ֆիզիկական անձանց ցպահանջ ներդրումներն են։

Արդշինինվեստբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից  է ներգրաված ավանդների ծավալով։ Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացել է Moody's-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին:

Արդշինինվեսբանկին  շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև