ՀՀ ԿԲ ընդհանուր կապիտալը I եռամսյակի վերջին ավելացել է 37,8 %

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի ընդհանուր կապիտալը մարտի 31-ի դրությամբ կազմել է 41,8 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի 30,4 միլիարդ դրամի փոխարեն:

Այս մասին նշվում է ԿԲ մամուլի ծառայությունից «ԱՌԿԱ» գործակալություն ստացված 2010 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքների մասին ԿԲ-ի հաշվեկշռի մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը մնացել է անփոփոխ՝ 100 միլիոն դրամ, գլխավոր պահուստը ևս փոփոխության չի ենթարկվել և կազմել է 11,4 միլիարդ դրամ: Միաժամանակ վաճառքի համար մատչելի ակտիվների վերագնահատման պահուստի չափը կազմել է մինուս 2,5 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի վերջի մինուս 1,4 միլիարդ դրամի փոխարեն:

Կուտակված վնասների ծավալը կրճատվել է 19,2 տոկոսով՝ կազմելով 52,8 միլիարդ դրամ:

Մարտի 31-ի դրությամբ ԿԲ կապիտալի հաշվին լրացուցիչ կանոնադրական կապիտալը (ԿԲ կապիտալում կառավարության ավանդները) 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի համեմատ փոփոխության չի ենթարկվել՝ կազմելով 85,7 միլիարդ դրամ:

Հարկ է նշել, որ ըստ «Կենտրոնական բանկի մասին» օրենքի՝ Կենտրոնական բանկի գլխավոր պահուստի համալրումից հետո, եթե շահույթի ազատ մնացորդը չի բավարարում սույն օրենքի 11 հոդվածով սահմանված չափով կանոնադրական կապիտալը համալրելու համար, ապա ֆինանսական տարվա ավարտից հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ չբավարարող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, որպես Կենտրոնական բանկի կապիտալում ներդրում, Կենտրոնական բանկին է տրամադրում շուկայական տոկոսադրույքով անժամկետ պետական պարտատոմսեր: Այդ պարտատոմսերի մարումը կատարվում է պետական բյուջեի հաշվին կամ սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով: (1 դոլարը 377,97 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img