Հաստատվել է ԿԲ ապահովագրված ռեգիստրի և ոստիկանության բազաների միջև տվյալների փոխանակման մասին հայեցակարգը

03.06.2010 16:37
Հաստատվել է ԿԲ ապահովագրված ռեգիստրի և ոստիկանության բազաների միջև տվյալների փոխանակման մասին հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի հաստատել է ԿԲ ապահովագրված ռեգիստրի և Ոստիկանության բազաների միջև տվյալների փոխանակման վերաբերյալ հայեցակարգը։

Ինչպես կառավարական նիստի ժամանակ հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայեցակարգի նպատակն է այդ կառույցների միջև,  մեքենաների ապահովագրության համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ տվյալների փոխանակման ապահովումը։

«Մասնավորապես, այն անհրաժեշտ է տրանսպորտային չապահովագրված միջոցների նույնականացման, դրանց մասին ոստիկանությանը տեղեկատվություն տրամադրելու, միևնույն տրանսպորտային միջոցի կրկնակի ապահովագրման բացառման, ինչպես նաև ապահովագրված ընկերություններին ոստիկանությունում եղած ՃՏՊ-ների մասին տվյալներ տրամադրելու համար»,- ասաց նա։

Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց տվյալ հայեցակարգի անհրաժետշությունը, քանի որ 2011թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից հաստատված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը։

«Ես կարծում եմ, որ տվյալ հարցի վերաբերյալ քաղաքացիներին պետք է պարզաբանումներ տրվեն, քանի որ մինչև հունվարի 1-ը քիչ ժամանակ է մնում, երբ Հայաստանում կներդրվի պարտադիր ապահովագրման ինստիտուտը, և մենք պետք է մշակենք համապատասխան  հեռուստածրագրեր»,- ասա նա։ Նա ճիշտ է համարում, որպեսզի ծանրաբեռնվաշությունը, մասնավորապես, գովազդը, հենց ապահովագրված ընկերություններն իրենց վրա վերցնեն։

Ի պատասխան դրա՝ Ջավադյանը նշեց, որ արդեն զանազան ուսուցողական ծրագրեր են պատրաստվել, և մոտ ապագայում այդ գործունեությունը հեռուստատեության և ԶԼՄ-ների միջոցով կծավալվի։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև