Հայաստանում բարեփոխումները պետք է սկսել «ստվերի» դեմ պայքարից. Դեմկուս

03.06.2010 16:39
Հայաստանում բարեփոխումները պետք է սկսել «ստվերի» դեմ պայքարից. Դեմկուս

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. Ցանկացած քաղաքական հաջողություններ սկսվում են տնտեսական բարեփոխումներից, իսկ Հայաստանում բարեփոխումները պետք է սկսել ստվերային տնտեսության դեմ դաժան պայքարից, այդ կարծիքին է  Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Անհրաժեշտ է հրաժարվել նեոլիբերալ համակարգից, որը հիմնված է օլիգոպոլիաների վրա։ Դա երկիրը դեպի կոլապս է տանում։ Ես նման ձգտումներ նկատում եմ Հայաստանի կառավարության մոտ, սակայն հայտարարություններին   հստակ քայլեր չեն հետևում»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նա։

Ըստ նրա՝ եթե մոտակա տարվա ընթացքում տնտեսական, սոցիալական և ներքաղաքական ոլորտներում համալրված բարեփոխումնեերը չիրականացվեն, ապա դա «իշխանության համար քաղաքական ինքնասպանություն» կլինի։

«Այդ իմաստով 2012թ.-ը կարելի է ինչ-որ սահմանագիծ համարել, որից հետո երկիրը կգնա կամ զարգացման, կամ հետընթացի ճանապարհով»,- ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ երկրի տնտեսության 70 տոկոսը գտնվում է «ստվերում», և իշխանությունները չեն կարող դա չիմանալ, և եթե հանրապետության առաջնորդներն արտաքին քաղաքականությունում ցանկանում են հաջողությունների հասնել, ապա նրանք պետք է սկսեն «ստվերի» դեմ պայքարից, սոցիալական արդարության հասնելուց։

«Դրա համար քաղաքական կամք, իրավապահպան մարմինների լուրջ աշխատանք է հարկավոր»,- ավելացրեց կուսակցության ղեկավարը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև