Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի համակարգի բարեփոխումների համար հատկացվել է ավելի քան 433 մլն դրամ

03.06.2010 16:42
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի համակարգի բարեփոխումների համար հատկացվել է ավելի քան 433 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել Հայաստանի Պետեկամուտների կոմիտեին 433 մլն դրամ հատկացնել առանձին միջոցառումների իրագործման նպատակով` համակարգի բարեփոխման ընդհանուր գործընթացի շրջանակներում:

Ինչպես կառավարության նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, միջոցները տրամադրվել են երեք ուղղություններով:

«Միջոցները կուղղվեն հարկատուների սպասարկման կենտրոնի ստեղծման աշխատանքների իրագործմանը, ռիսկի գործոնների հիման վրա ստուգման ենթակա հարկատուների ավտոմատացված ընտրության համակարգի ներդրմանը, ինչպես նաև հարկային հաշիվներից դուրս գրման նոր համակարգի ներդրմանը»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ այդ միջոցառումները Կոմիտեում իրականացվող բարեփոխումների բացադրիչներ են և ընդհանուր առմամբ քննարկվել են միջազգային կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի հետ: «Հատկապես դրանով է պայմանավորված տվյալ ռեսուրսների հատկացումը, ինչը զգալիորեն կնպաստի այդ համակարգի բարեփոխումների իրագործմանը»,- ասաց նա: ($1 – 376,87 դրամ)--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև