ՀայՌուսգազարդը Գազպրոմբանկից 50 մլն դոլար վարկ կստանա

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսական «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն նախօրեին ստորագրել են երկարաժամկետ (5 տարի ժամկետով) վարկային համաձայնագիր՝ 50 միլիոն դոլարի վարկային գիծ բացելու մասին։

Այս մասին հաղորդում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը (Գազպրոմբանկի դուստր կառույցը), որը սպասարկում է այդ վարկային գիծը։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ վարկը կտրամադրվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ընթացիկ գործունեությունն ապահովելու համար։

«ՀայՌուսգազարդի» կողմից իրականացվող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինմոնտաժային աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010 թ.-ի սեպտեմբերին։ Այս նախագծում արված «Գազպրոմ» ռուսական հոլդինգի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 460 միլիոն դոլար։

«Այս պայմանագրի ստորագրումը հերթական քայլն է հանրապետության վառելիքաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների հետ արդյունավետ փոխգործակցության զարգացման վերաբերյալ Գազպրոմբանկի ռազմավարական խնդրի իրագործման ուղղությամբ», – նշել են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ մամուլի ծառայությունից։

Սա ռուսական Գազպրոմբանկի կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համար բացված արդեն երկրորդ վարկային գիծն է։ Յոթ տարի ժամկետով 40 միլիոն դոլարի առաջին վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2009 թ.-ի հոկտեմբերին։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80%, ՀՀ կառավարությանը՝ 20%:

Հրազդանի ՋԷԿ-ը Ռուսաստանի սեփականությանն է  փոխանցվել Հայաստանի պետական 31 միլիոն դոլարի պարտքի մի մասը մարելու համար:  «Նոր գեներացիայի ինժեներական-նախագծային կենտրոն» ՍՊԸ-ն շարունակում է աշխատանքներ իրականացնել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img