Հայկական դրամին դենոմինացիա չի սպառնում. ԿԲ նախկին ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամին այս պահի դրությամբ դենոմինացիա չի սպառնում, կարծում է ՀՀ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:

«Դենոմինացիան պարզապես տեխնիկական խնդիր չէ: Իշխանությունները պետք է դենոմինացիայի գնան, երբ տնտեսությունում որակյալ փոփոխությունների հնարավորություն կա, երբ երաշխավորված են աճի զգալի ցուցանիշներ: Հակառակ դեպքում թվաբանությունը կմնա թվաբանություն, և այն, որ թղթադրամի վրայից կհանվեն մի քանի զրոներ, ոչինչի չի տա տնտեսությանը», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ասատրյանը:

Նրա խոսքերով՝ այժմ Հայաստանի արժույթի շուկայում որևէ արտառոց բան տեղի չի ունենում, և  դրամի նկատմամբ դոլարի հարաբերակցությունը բնական է:

ՀՀ ԿԲ նախկին ղեկավարը նշեց, որ դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի մասին կանխատեսում անելն անշնորհակալ գործ է:

Հայաստանի ազգային դրամը շարունակում է ամրապնդել իր դիրքերը ԱՄՆ դոլարի նկատմամբ: Այսպես, 2010 թ.-ի հունիսի 3-ի դրությամբ Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 2-ի համեմատ, ավելացել է 0,15 կետով և կազմել 1 դոլարի դիմաց 376,72 դրամ: Միաժամանակ հայկական դրամի միջին շուկայական փոխարժեքի առավելագույն ցուցանիշը գրանցվել է մարտի 18-ին՝ 404,36 դրամ:

Ինչպես կարծում է Ասատրյանը, մարտին շուկայում տիրող միտումներն ու իրավիճակն այնպիսին էին, որ դրամը պետք է «ծանրանար» և ամրապնդվեր:

Փորձագետի կարծիքով՝ այդ հանգամանքը պայմանավորված էր Կենտրոնական բանկի կոշտ դրամավարկային քաղաքականությամբ:

«Արդյունքում ազգային արժույթի պահանջ ծագեց, ինչը և հանգեցրեց դրամի ամրապնդմանը: Նրա արժեզրկման համար որևէ հիմք չկար», – ասաց նա:

Ասատրյանի կարծիքով՝ լողացող փոխարժեքի քաղաքականությունն իրական, միակ միջոցն է ազդելու երկրի տնտեսության վրա և երաշխավորելու նրա զարգացումը:

ՀՀ ԿԲ-ն 2009 թ.-ի մարտի 3-ին վերադարձել է լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Այն բանից հետո, երբ ԿԲ-ն հայտարարեց լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու մասին, ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին շուկայական փոխարժեքը մարտի 2-ի համեմատ նվազեց 66,36 կետով և կազմեց 1 դոլարի դիմաց 372,11 դրամ: Այսօրվա դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին շուկայական փոխարժեքը կազմում է 1 դոլարի նկատմամբ 376,72 դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img