ՎՏԲ Բանկ Հայաստանի ակտիվներն I եռամսյակում աճել են 5.6%՝ հասնելով 125.6 մլրդ դրամի

07.06.2010 17:29
ՎՏԲ Բանկ Հայաստանի ակտիվներն I եռամսյակում աճել են 5.6%՝ հասնելով 125.6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Բանկ Հայաստանի ակտիվներն 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել են 125.6 մլրդ դրամ` 2009 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ աճելով  5.6 տոկոսով,  տեղեկացրեց ՎՏԲ Բանկ Հայաստան ՓԲԸ ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Յուրի Գուսևը:

«Հիմնական աճը բաժին է ընկել ֆիզիկական անձանց վարկերին: Դա կապված է այն բանի հետ, որ մեր բանկում ֆիզիկական անձանց վարկավորման շուկան ավելի դրական է գնահատվել, քան նախորդ տարի, և մենք ակտիվորեն աշխատում ենք այդ հաճախորդների հետ»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Գուսևը:

Ըստ նրա՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ֆիզիկական անձանց վարկերի ծավալը կազմել է մոտ 28 մլրդ դրամ` 2009 թվականի վերջին  արձանագրված 23.8 մլրդ դրամի դիմաց (աճը` 17.4 տոկոս), իսկ իրավաբանական անձանց վարկերի ծավալը` 50.8 մլրդ դրամ` 49.8 մլրդ դրամի դիմաց` ապահովելով 2.2 տոկոսանոց աճ:

Միաժամանակ Գուսևը պարզաբանեց, որ վարկային պորտֆելն, ընդհանուր առմամբ, աճել է 6.7 տոկոսով, հիմնականում իրավաբական և ֆիզիկական անձանց առևտրի ֆինանսավորման և այլ վարկերի հաշվին:

«ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ վարկային պորտֆելը 2010 թվականի հունվար-մարտին կազմել է 82.5 մլրդ դրամ` 2009 տարեվերջի 77.3 մլրդ դրամի դիմաց:

Գուսևը նշեց, որ պարտավորությունների կառուցվածքում աճել է իրավաբական (աճ 21.9 տոկոսով) և ֆիզիկական անձանց (աճ 13.2 տոկոսով) միջոցների ենթակետը, և տեղի է ունեցել բանկերի միջոցների կրճատում (անկում` 11.3 տոկոսով):

Իրավաբանական անձանց միջոցները բանկի պարտավորությունների կառուցվածքում 2010թ. առաջին եռամսյակում կազմել են 37,1 մլրդ դրամ՝ 2009թ. վերջի 30,4 մլրդ դրամի փոխարեն, ֆիզիկական անձանց միջոցները՝ 25,6 մլրդ դրամ՝ 22,6 մլրդ դրամի փոխարեն, իսկ բանկերի միջոցները՝ 34.9 մլրդ րդամ՝ 39,3 մլրդ դրամի փոխարեն:

«Մասնավորապես, բանկային միջոցներից կրճատվել են նրանք, որոնք մենք ներգրավում ենք մայր ընկերություններից և ՎՏԲ Խմբի ընկերություններից, այսինքն մենք մեր ֆոնդավորման մասով առաջին եռամսյակում քայլ ենք կատարել տեղական շուկայից ֆոնդավորման, այդ թվում` որոշ միջոցառումներ ենք իրականացրել ֆոնդավորման արժեքի նվազեցման ուղղությամբ, ինչը լրջորեն անդրադարձել է մեր ֆինանսական արդյունքի վրա»,- պարզաբանեց Գուսևը:

Ընդհանուր առմամբ, ներգրավված միջոցներն առաջին եռամսյակում աճել են 6.3 տոկոսով` 2009 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ (99.7 մլրդ դրամ՝ 93.9 մլրդ դրամի դիմաց): Ինչպես նշեց ֆինանսական տնօրենը, աճն ապահովվել է իրավաբանական անձանց` ցպահանջ միջոցների ավելացման հաշվին` 20.7 մլրդ դրամ` 19.5 մլրդ դրամի դիմաց:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայումս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:

2010 թվականի մարտի 31-ի դրությամբ բանկն ունի 68 մասնաճյուղ Հայստանի ողջ տարածքով, այդ թվում` 24-ը Երևանում և 44-ը` հանրապետության մարզերում:

2009 թվականի ընթացքում Բանկի բանկոմատների թիվն ավելացել է մինչև 58, POS-տերմինալների թիվը` մինչև 196 ($1- 77,74 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև