ՀՀ-ում հունվար-ապրիլին 8% միջին տարեկան գնաճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հունվար-ապրիլին գրանցվել է ԱՊՀ երկրների շրջանում ամենաբարձր միջին տարեկան գնաճը` 8 տոկոս (2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ): Այս մասին վկայում են ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալները: Միաժամանակ ԱՊՀ երկրներում միջինը սպառողական գները նշված ժամանակահատվածում ավելացել են 7 տոկոսով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ապրիլին, մարտի համեմատ, Հայաստանում սպառողական գներն ավելացել են 1,3 տոկոսով:

Վիճակագրական տվյալների համաձայն` ընթացիկ տարվա հունվար-ապրիլին ԱՊՀ բոլոր երկրներում գնաճ է գրանցվել: Հաշվետու ժամանակահատվածում սպառողական գների առավելագույն աճը գրանցվել է Ուկրաինայում` 10,8 տոկոս, Ղազախստանում` 7,2 տոկոս: Այնուհետև գալիս են Ռուսաստանը` 6,9 տոկոս, Բելառուսը` 6,4 տոկոս, Մոլդովան` 6,4 տոկոս: Տաջիկստանում և Ադրբեջանում հաշվետու ժամանակահատվածում սպառողական շուկան թանկացել է, համապատասխանաբար, 5,5 և 4,4 տոկոսով:

Թուրքմենստանի և Ուզբեկստանի տվյալները չեն հրապարակվել:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img