Հայաստանի բանկերի շահութաբերությունը կազմել է տարեկան 1,95 տոկոս

08.06.2010 15:49
Հայաստանի բանկերի շահութաբերությունը կազմել է տարեկան 1,95 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային հատվածի ակտիվների շահութաբերությունը (ROA) 2010 թ.-ի ընթացքում կազմել է տարեկան 1,95 տոկոս՝ 2009թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված 1,29 տոկոսի համեմատ:

Միաժամանակ առևտրային բանկերի 2010 թ.-ի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կազմած վերլուծության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի ընդհանուր կապիտալի վերադարձելիության ցուցանիշը (ROE) կազմել է տարեկան 9,3 տոկոս՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված 5,96 տոկոսի համեմատ:

Միաժամանակ ակտիվների շահութաբերության առումով հաշվետու ժամանակահատվածում առաջատարը ԲՏԱ բանկն է՝ 5,7 տոկոս տարեկան՝ 2009 թվականի դեկտեմբերի 31-ի մինուս 1,02 տոկոսի համեմատ: Իսկ կապիտալի շահութանբերության ցուցանիշով (ROE) բանկը զբաղեցրել է 12-րդ տեղը՝ 8,99 տարեկան (2009 թվականի դեկտեմբերի 31-ի մինուս 1,79-ի համեմատ):

Միաժամանակ ROA ցուցանիշով հաշվետու ժամանակահատվածում առաջատարի դիրքում է HSBC Հայաստան Բանկը՝ տարեկան 21,28 տոկոսով (10,58 տոկոս 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)։ Ընդ որում՝ հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով ROЕ ցուցանիշով բանկն ութերորդ տեղում է տարեկան  2,72 տոկոսով (2009 թ.-ի դեկտեմբերի 31-ին՝ 1,25 տոկոս):

Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով՝ ROA ցուցանիշով երկրորդ տեղում է Զարգացման հայկական բանկը՝ տարեկան 4,66 տոկոս՝ առաջին եռամսյակի սկզբում արձանագրված 3,1 տոկոսի համեմատ: Հայաստանի բանկերի շրջանում ROE ցուցանիշով տարեկան 16,22 տոկոսով բանկը զբաղեցնում է 4-րդ տեղը (2009 թ.-ի դեկտեմբերի 31-ին՝ 9,22 տոկոս):

Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով՝ ROЕ ցուցանիշով երկրորդ տեղում է Կոնվերսբանկը՝ 20,16 տոկոս ցուցանիշով (2009 թ.-ի դեկտեմբերի 31-ին՝ -9,84 տոկոս):

Ինեկոբանկը ROA ցուցանիշով  երրորդ տեղում է՝ տարեկան 3,76 տոկոս՝ 2009 թվականի դեկտեմբերի 31-ի 1,94 տոկոսի դիմաց։ Միաժամանակ, ROE ցուցանիշով տարեկան 17,26 տոկոս մակարդակով բանկը նույն դիրքն է զբաղեցնում Հայաստանի բանկերի շարքում (9,39 տոկոս 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)։

Արմսվիսբանկն ու Կոնվերսբանկը ROA ցուցանիշով տարեկան 3,29 և 3,14 տոկոսներով գտնվում է, համապատասխանաբար, 4-րդ և 5-րդ տեղերում, իսկ ROE ցուցանիշով 4-րդ և 5-րդ տեղում են գտնվում Զարգացման հայկական բանկն ու Արցախբանկը՝ համապատասխանաբար 16,62 և 16,39 տոկոս:

2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 22 բանկ և 387 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև