2009 թ. ՀՀ տնտեսության կայունության լրջագույն փորձություն էր. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. 2009 թվականը Հայաստանի նորագույն պատմության ընթացքում լրջագույն մարտահրավեր էր երկրի տնտեսական և ֆինանսական համակարգի համար, գլոբալ ճգնաժամի հետևանքներին նրանց դիմադրողականության գնահակատանը, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Այս համակարգերը, չնայած 2009 թ.-ի արդյունքում գրանցված ՀՆԱ 14,4 տոկոսանոց անկմանը, ցուցադրեցին իրենց դիմադրողականությունը, իսկ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները հանգեցրին դրական արդյունքների», – ասաց Սարգսյանը երեքշաբթի` ՀՀ խորհրդարանում ներկայացնելով պետբյուջեի 2009 թ.-ի կատարողականի վերաբերյալ զեկույցը:

Վարչապետը նշեց, որ հակաճգնաժամային միջոցառումներն ուղղված էին գլոբալ ճգնաժամի բացասական հետևանքների մեղմմանը, տնտեսական աճի խթանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: ՀՀ կառավարության ղեկավարը նշեց, որ 2009 թ.-ին, երբ ճգնաժամը հանգեցրեց երկրի տնտեսություն արվող մասնավոր ներդրումների կրճատման, հակաճգնաժամային ծրագրերն ուղղված էին խթանող մեխանիզմենրի ներդրմանը, բյուջետային ծախսերի կրճատմանը: Վարչապետն ավելացրեց, որ կառավարությունը գնաց նաև ՀՀ պետական պարտքի ավելացմանը, որի մասնաբաժինը ՀՆԱ-ում 2009 թ.-ի արդյունքում կազմեց 36 տոկոս` 2008 թ.-ի 13,2 տոկոսի համեմատ:

ՀՀ բյուջեի լրացուցիչ ֆինանսավորումը 2009-2010 թթ.-ին նախատեսված է շուրջ 1 միլիարդ դոլարի սահմաններում, այդ թվում` 60 միլիոն դոլար Համաշխարհային բանկի, 80 միլիոն դոլար Զարգացման ասիական բանկի, շուրջ 305 միլիոն դոլար՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, ինչպես նաև 500 միլիոն՝ դոլար Ռուսաստանի կողմից:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ մինչև 7,5 տոկոս ավելացվեց նաև դեֆիցիտը, ինչը դարձավ վերջին տասը տարվա առավելագույն ցուցանիշը: Սարգսյանի խոսքերով` կառավարության կողմից իրականացվող ընդլայնողական քաղաքականության հիմնական հարցը դարձան բյուջետային ծախսերը, և գերակա ծախսերի թվին դասվեցին ենթակառուցվածքի, ջրամատակարարման համակարգի, ճանապարհների արդիականացման համար նախատեսված ծախսերը: Ինչպես նշեց Սարգսյանը, տարվա ընթացքում իրականացվում էին բիզնես-միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներ, թեթևացվեց հարկային բեռը փոքր և միջին բիզնեսի համար, օգնություն էր ցուցաբերվում համակարգաստեղծ ձեռնարկություններին, որոնք 2009 թ.-ին ժամանակավոր դժվարությունների մեջ էին:

«Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, ընդլայնողական քաղաքականությունը դրական ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության վրա, ինչի արդյունքում անկումը երկրորդ կիսամյակում դանդաղեց և տարվա արդյունքում հասավ 14,4 տոկոսի: Իսկ 2010 թ.-ի առաջին չորս ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է ՀՆԱ 7,2 տոկոսի աճ, և մենք համոզված ենք, որ 2010 թ.-ի ցուցանիշներն ավելի բարձր կլինեն տարեսկզբին մեր նախատեսած ցուցանիշներից», – նշեց վարչապետը:

Միաժամանակ նա հիշեցրեց, որ չնայած ճգնաժամին` պետությունն ամբողջովին իրականացրել է իր սոցիալական պարտավորությունները:

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2010 թ.-ին ծրագրված է 1,2 տոկոսի սահմաններում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img