IFC-ն «Առևտրի ֆինանսավորման գլոբալ ծրագիրը» կներկայացնի ASHIB-ի համար սեմինարում

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. Global Trade Finance Program ծրագրի շրջանակներում IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպարացիա) Արդշինինվեստբանկում կանցկացնի մեկօրյա հատուկ սեմինար` բանկի աշխատակիցների և փոքր և միջին բիզնեսը ներկայացնող հաճախորդների համար:

Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, սեմինարին կներկայացվի խաչաձև վաճառքի միջոցով շուկայում բանկի մասնաբաժնի ընդլայնման, հաճախորդների հետ կայուն փոխհարաբերությունների հաստատման և թղթակից բանկերի հետ փոխհարաբերությունների կարևորության բարձրացման ուղղությունները:

Սեմինարի երկրորդ հատվածում, Արդշինինվեստբանկի առկա և պոտենցիալ հաճախրդներին կներկայացվեն միջազգային բիզնեսի վարման հետ կապված հնարավոր ռիսկերը և դրանց նվազեցման ուղիները, ինչպես նաև տեղեկատվություն կտրամադրվի առևտրի ֆինանսավորման տարբեր գործիքների և դրանց խառը կիրառման առավելությունների վերաբերյալ: Մասնակիցները կծանոթանան նաև առևտրի ֆինանսավորման գործիքների գնագոյացման բաղադրիչներին:

«Արտերկրի փորձառու ֆինանսական կազմակերպություններից ստացված խորհրդատվությունը և նրանց փորձի կիրառումը մեր բանկում, կօգնի թե մեր աշխատակիցներին և թե բանկի բոլոր հաճախորդներին լավագույնս օգտվել միջազգային առևտրի ժամանակակից գործիքներից, զերծ մնալ ավելորդ ռիսկերից և դառնալ հուսալի բիզնես-գործընկերներ արտերկրի մեր գործընկերների համար»,- այդ կապակցությամբ հայտնեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը։

Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվներ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով,կանխիկ դրամով և այլն:

2008թ.-ին բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ին խթանում է կայուն տնտեսական աճը զարգացող երկրներում` աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, համախմբելով մասնավոր կապիտալը և տրամադրելով խորհրդատվական ու ռիսկերի հաղթահարման ծառայություններ գործարարներին ու կառավարությանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img