ԱՄՆ-ի ֆոնդային բորսաները փակվել են բազմաուղղվածությամբ

09.06.2010 16:01
ԱՄՆ-ի ֆոնդային բորսաները փակվել են բազմաուղղվածությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան բորսային ցուցանիշները երեքշաբթի ՝ հունիսի 8-ի արդյունքներով, 0,15-1,26 տոկոսի սահմաններում բազմաուղղվածություն են ցուցադրել՝ ամերիկյան տնտեսության վիճակի մասին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Բեն Բերնանկեի դրական մեկնաբանությունների ֆոնի ներքո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռոյթեր գործակալությանը:

Գործարքների ավարտին Dow Jones-ի ցուցանիշը ավելացել է 1,26 տոկոսով՝ հասնելով 9939,98 սահմանակետին։

S&P 500-ը երեքշաբթի ավելացել է 1,10 տոկոսով ՝ հասնելով 1062,00 կետի:

NASDAQ-ի ցուցանիշը գործարքների արդյունքում նվազել է 0,15 տոկոսով՝ հասնելով 2170,57 կետի:

DJIA (Dow Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը) 30 ամենախոշոր արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների տեղաշարժի միջին ցուցանիշն է։

S&P 500 (Standard and Poor 500 Index) շուկայական կապիտալիզացիայի 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ցուցանիշն է։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ընկերակցության արժենշման ավտոմատացված համակարգ) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցանիշն է։ Այն հաշվվում է NASDAQ-ի արտաբորսային համակարգում վաճառվող բոլոր ընկերությունների՝ /ամերիկյան և արտասահմանյան/ շուկայական կապիտալիզացիայով կշռադատված սովորական բաժնետոմսերի արժենշման հիման վրա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև