Ամերիաբանկի և Կասկադբանկի միաձուլումը սպասվում է հունիսին

09.06.2010 17:24
Ամերիաբանկի և Կասկադբանկի միաձուլումը սպասվում է հունիսին

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի և Կասկադբանկի միաձուլման գործընթացը կավարտվի հունիսին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ավելի վաղ ծրագրվել է ավարտել բանկերի միաձուլման գործընթացը մինչև 2010 թվականի վերջը: Կսկադբանկի և Ամերիաբանկի բաժնետերերը` «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» և «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունները միաձուլման համաձայնագիրը ստորագրել են ընթացիկ տարվա մարտի 31-ին:

Միաձուլման նպատակը, ըստ բաժնետերերի, Հայաստանի ֆինանսական հատվածին աջակցելն է, հզոր և կայուն ֆինանսական պլատֆորմի ստեղծումը երկրի հետճգնաժամային տնտեսական զարգացման համար։

Ինչպես հայտնեց Հանեսյանը, բաժնետերերի ընդհանուր արտահերթ ժողովը կանցկացվի հունիսի 17-ին, ինչից հետո բոլոր փաստաթղթերը կուղարկվեն Կենտրոնական բանկ` փաստացի միավորված բանկի գրանցման համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը:

«Կասկադ Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2005 թ.-ի մայիսի 26-ին, երբ «Կասկադ Կապիտալ Հոլդինգսը» ձեռք է բերել «Էմպորիկի-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը: Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ միկրովարկավորման ծրագրով: Բացի այդ, 2006 թ.-ի դեկտեմբերին «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամը ընտրել է Կասկադ Բանկին ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող 236 միլիոր դոլարի աջակցության հնգամյա ծրագրի շրջանակներում իր հաշվի սպասարկման համար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև