EFSE -ն հայկական Կոնվերս բանկին 10 մլն ԱՄՆ դոլար վարկ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. Հարավարևելյան եվրոպական հիմնադրամը (EFSE) հայկական Կոնվերս բանկին 10 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով  վարկ կտրամադրի: Այդ մասին ուրբաթ  «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես ասվում է մամուլի հաղորդագրությունում, սա Հարավարևելյան եվրոպական հիմնադրամի (EFSE)  կողմից Հայաստանի ֆինանսական հատվածի առաջին վարկավորումն է : Հունիսի 9-ին՝ Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում, EFSE-ի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ու EFSE-ին ստորագրեցին պայմանագիր` 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագրի մասին: Պայմանագիրը EFSE-ի կողմից ստորագրեց հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարկ Շուբլինը, «Կոնվերս բանկի» կողմից` բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Հաղորդագրության համաձայն, ստացվող վարկը տրամադրվում է 5 տարի ժամկետով և նախատեսվում է փոքր ու միջին գործարարության զարգացումն ուղղորդելու համար:

«Վարկերը տրվելու են առևտրի, սպասարկումների, արդյունաբերության, գյուղմթերքի արտադրության, վերամշակման և այլ ոլորտներում աշխատող փոքր և միջին ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին»,-նշեց Տիգրան Դավթյանը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 20-ին, 2007 թ.-ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատերն է արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը: Մնացած հինգ տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են մոտ 80 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 67,4 մլրդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 12,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ շուրջ 46 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 57,3 մլրդ դրամ, իսկ մաքուր շահույթը հունվար-մարտին՝ 624,3 մլրդ դրամ:

Ներկայում, Կոնվերս բանկը Հայաստանի 13 քաղաքներում 25 մասնաճյուղ և մոտավորապես 550 աշխատակից ունի: Բանկն իրականացնում է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության, այդ թվում` գյուղատնտեսության բնագավառի ֆինանսավորում ($1- 377,61դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img