Ռուսաստանից Հայաստան ֆիզանձանց անունով 232,9 մլն դոլար է ստացվել

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով 2010 թվականի հունվար-ապրիլին Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով 232,9 մլն դոլարի ոչ առևտրային բնույթի միջոցներ են ստացվել, ինչը  2009 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի (208,1 մլն դոլար) համեմատ 11,9 տոկոսով ավելի է։

Այս մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում տեղադրված ԿԲ 2010 թվականի ապրիլի ամենամսյա տեղեկագրում:

Միաժամանակ, Հայաստանից Ռուսաստան հաշվետու ժամանակահատվածում 41,21 մլն դոլար է փոխանցվել՝  2009թ.-ի նույն ժամանակահատվածի 32,5 մլն դոլարի դիմաց (26,8% աճ):

Արդյունքում հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից մաքուր ներհոսքը 191,7 մլն դոլար է կազմել՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի 175,6 միլիոն դոլարի համեմատ, այսինքն ավելացել է 9,2 տոկոսով:

Փաստորեն, Ռուսաստանին բաժին է ընկել ֆիզիկական անձանց անվան վրա դեպի Հայաստան փոխանցված ոչ առևտրային բնույթի բոլոր մուտքերի 63,5 տոկոսը և երկրից կատարված բոլոր փոխանցումների  շուրջ 21,9 տոկոսը:

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ հունվար-ապրիլին հայկական բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել են ոչ առևտրային բնույթի 367 մլն դոլարի միջոցներ՝ 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3,8 տոկոսով։ Հայաստանից նույն ժամանակահատվածում արտերկիր է փոխանցվել 188,4 մլն դոլար՝ ավելանալով 9,7 տոկոսով։

Արդյունքում, հաշվետու ժամանակահատվածում միջոցների մաքուր ներհոսքը կազմել է 178,6 մլն՝ կրճատվելով 1,9 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img