Ամփոփվել են «Իմ ձեռագործ քարտը» մրցույթի արդյունքները

15.06.2010 17:59
Ամփոփվել են «Իմ ձեռագործ քարտը» մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական «Կոնվերս բանկն» ամփոփել է «Իմ ձեռագործ քարտը» տարեկան մրցույթի մայիսի արդյունքները:

Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, VISA CLASSIC և  MASTERCARD STANDARD քարտապանների համար կազմակերպված մրցույթի հաղթող է ճանաչվել բանկի VISA CLASSIC քարտապան Յանա Դանիելյանը:

Հաղորդագրության համաձայն, մրցույթն անցկացվում է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի VISA CLASSIC և  MASTERCARD STANDARD քարտապանների համար, ովքեր բանկի ինտերնետային կայքի միջոցով սեփական դիզայնով ձևավորում են իրենց վճարային քարտերը։ Մրցույթի արդյունքներն ամփոփող հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը ընտրում է նախորդ ամսվա ընթացքում բանկի ինտերնետային կայքի միջոցով ձևավորած լավագույն քարտը:

Ի դեպ, որպես մրցանակ` բանկը հաղթող ճանաչված քարտից չի գանձում առաջիկա 12 ամիսների սպասարկման վարձը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 20-ին, 2007 թ.-ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատերն է արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը: Մնացած հինգ տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն:

Կոնվերս Բանկն այժմ ունի 25 մասնաճյուղ, որոնցից 12-ը գործում են մայրաքաղաքում:

Այժմ բանկը տրամադրում է VISA (Electron, Classic, Business, Gold, GIFT, MINI) համակարգի և ArCa Classic վճարային քարտեր:-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև