Հայաստանը և ՀԲ-ն կարևորում են համատեղ ծրագրերի իրագործումը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը համագործակցության զարգացման տեսանկյունից կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը ճանապարհաշինության, էներգետիկայի, պետական ֆինանսների կառավարման և էլեկտրոնային կառավարման ոլորտներում։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացքին։ Քննարկվել են ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի արդյունավետ կազմակերպման մանրամասներ։

2009-2012 թվականների Գործընկերության ռազմավարության շրջանակներում ՀԲ-ն նախատեսել է 550 մլն դոլարի միջոցներ տրամադրել Հայաստանին, որոնցից 100 մլն դոլարը կուղղվի բյուջե, իսկ մնացած 450 մլն դոլարը՝ պետական ներդրումային ծրագրերին:

550 մլն դոլարից 2009 թվականին առանձին ծրագրերի վերաբերյալ որպես պարտավորություններ արդեն ձևակերպվել է 280 մլն դոլար, իսկ մինչև 2010 թվականի ավարտը ձևակերպված վարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կկազմի 450 մլն դոլար: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img