Արմսվիսբանկը 15% տոկոսադրույքով ՓՄՁ-ի և 10%-ից սկսած առևտրի վարկավորում է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրի շրջանակներում իր հաճախորդներին բիզնեսի և առևտրի ֆինանսավորման նպատակով առաջարկում է վարկեր, վերականգնվող և չվերականգնվող վարկային գծեր։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Արմսվիսբանկի մամուլի ծառայությունից, նշված վարկային գործիքները բանկը տրամադրում է՝ համագործակցելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ:

Հաղորդագրության համաձայն, «ՓՄՁ վարկավորում» ծրագրի պայմաններին բավարարող ձեռնարկություններին վարկային միջոցները տրամադրվում են տարեկան 15% տոկոսադրույքով։ «Առևտրի ֆինանսավորում» ծրագրի պահանջներին բավարարող ձեռնարկություններին վարկային միջոցները տրամադրվում են մինչև 12 ամիս ժամկետով` սկսած տարեկան 10% -ից:

Միաժամանակ,  վարկի  նվազագույն գումարը՝ 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցները տրամադրվում են ԱՄՆ դոլարով,  եվրոյով և այլ փոխարկելի արժույթներով։

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 2004 թվականի նոյեմբերի 22-ին 100-տոկոսանոց շվեյցարական կապիտալով, իսկ 2005 թվականի փետրվարի 25-ին ստացել է ՀՀ ԿԲ №84 լիցենզիա բանկային գործունեության իրականացման նպատակով:

Բանկի ակվիտները մարտի 31-ի դրությամբ կազմել են 36,6 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 28,2 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 8,4 մլրդ դրամ՝ 7 մլրդ կանոնադրական կապիտալի դեպքում, վարկային ներդրումները՝ 10,8 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 11,3 մլրդ դրամ, ընդ որում զուտ շահույթն առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 272,6 մլն դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img