Հայաստանում ճգնաժամի առավել սուր փուլն անցել է. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում այս պահին ճգնաժամի առավել սուր փուլն անցել է, կարծում է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար  Արիստոմենե Վարուդակիսը:

«Ընթացիկ տարվա առաջին չորս ամսվա ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ 7,2 տոկոսի աճ է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ գնաճը տարեսկզբի փոքր-ինչ բարձրացումից հետո այժմ արդեն նվազում է», – ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2010 թ.-ին ՀՆԱ-ի աճը նախատեսված է 1,2 տոկոսի սահմաններում: ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն, Հայաստանում 2010թ.-ի արդյունքում տնտեսական աճը կկազմի 4 տոկոս, գնաճը՝ 6 տոկոս:

Միաժամանակ 2010 թ.-ին նախատեսված գնաճի ցուցանիշը կազմում է 4 տոկոս (±1,5%):

Վարուդակիսն ակնհայտ է համարում, որ ՀԲ-ի և զարգացման հարցերով այլ գործընկերների կողմից աջակցություն ստացած կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արդեն տալիս է իր արդյունքները՝ տնտեսության վերականգնման տեսակետից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img