ՀՀ ԿԲ-ն հաստատել է «Ամերիաբանկի» և «Կասկադ Բանկի» միացման պայմանագիրը

18.06.2010 16:20
ՀՀ ԿԲ-ն հաստատել է «Ամերիաբանկի» և «Կասկադ Բանկի» միացման պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը հաստատել և գրանցել է «Ամերիաբանկ» ՓԲԸ և «Կասկադ Բանկ» ՓԲԸ միացման պայմանագիրը: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիաբանկի հասարակության հետ կապերի ծառայությունից, դեռևս մայիս ամսին երկու բանկերի բաժնետերերի որոշմամբ սահմանվել էր նշված բանկերի վերակազմակերպումը` միացման եղանակով:

Միացման արդյունքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կպահպանի իր գործունեությունը նաև որպես «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ, որը կապահովի հաճախորդների սպասարկման առավել ընդարձակ, ապահովված, որակյալ, երաշխավորված ծառայություններով հանդես գալու հնարավորություն` կատարյալ ու անկողմնակալ բանկային ծառայություններ մատուցելու համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև